Friday, 03 05 2024
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»

Աքշեները Էրդողանին մեղադրում է Թուրքիայում համավարակի չլուծվող խնդիրների և երեխաներին վերաբերող ամոթալի վիճակագրության համար

Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կուսակցության հերթական ժողովի ընթացքում կոչ է արել Էրդողանին Թուրքիայում կիրառել 14-օրյա կարանտինային ռեժիմ: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Աքշեները մասնավորապես նշել է. «Առողջապահության նախարարության տվյալների համաձայն համավարակի իրավիճակը Թուրքիայում ծանր է: Եթե հիմա առնվազն 2 շաբաթով Թուրքիան չանցնի կարանտինային ռեժիմի, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Այստեղից ևս կոչ եմ անում Էրդողանին կիրառել կարանտինային ռեժիմ: Մինչև պատվաստանյութը պատրաստ լինելը թող Թուրքիան հանգստանա»:

Ինչպես հայտնում է նույն աղբյուրը, ըստ Աքշեների՝ ամեն ինչում Թուրքիայի «մենտալիտետի» խնդիրն է: Նա կարծում է, որ պետք է առաջնահերթություն տալ երեխաներին, ամեն ինչից առաջ երեխաների կրթության մեջ ներդրում անել: «UNICEF 2020 զեկույցի համաձայն Թուրքիան երրեխաների հետ տարվող աշխատանքների տեսանկյունից 41 երկրներից ամենավատն է ճանաչվել: Երկրի երեխաների մեկ երրորդը աղքատության շեմից էլ ցածր վիճակում է. միայն 53%-ն է գոհ իր կյանքից: Այս ցուցանիշը Նիդեռլանդներում 90 % է, Մեքսիկայում՝ 86 %, Խորվաթիայում՝ 82 %: TURKSTAT-ի տվյալների համաձայն` 5-17 տարիքային խմբում աշխատող երեխաների թիվը 720 հազար է: Նրանց մեջ նույնիսկ 5 տարեկան երեխաներ ունենք: 2019-ին 16 տարեկանում ամուսնացած երեխաների թիվը 11.446 է: Նույնիսկ Օսմանյան կայսրությունում ամուսնության տարիքը աղջիկների համար 17 էր, իսկ տղաների համար`18: Եթե պաշտոնական տվյալները սրանք են, պետք է առերեսվենք ճշմարտությանը»,- ասել է Աքշեները:

Մերալ Աքշեները խոսել է նաև Թուրքիայի անկում ապրող տնտեսության մասին, նշելով, որ 2018-ի հուլիսին Թուրքիայի կառավարության ներքին և արտաքին պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1 տրիլիոն լիրա, իսկ 2020-ին այն հասել է 1,9 տրիլիոն լիրայի: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի պարտք վերցնելու սխալ ռազմավարության գինը երկրի համար արժեցել է 135 միլիարդ լիրա: «Ահա թե ինչի են մեզ հանգեցրել Էրդողանի նախագահական համակարգը՝ իր կուսակցության հետ, և Էրդողանի փեսայի համառությունը»,- հավելել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում