Wednesday, 01 05 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման

Որևէ ձևով դատական իշխանությունը ներքաշված չէ քաղաքական պրոցեսներում. դատավորը՝ ԲԴԽ նախագահի հայտարարության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դատավոր Կարինե Պետրոսյանը:

Տիկին Պետրոսյան, դատավորները համակարծի՞ք են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության հետ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել դատավորներին կոչով հիշեցնել իրենց առաքելության մասին: Սա որակվում է որպես սաբոտաժի կո՞չ:

– Ես կարծում եմ, որ բոլոր դատավորները հերթական անգամ լսել են ԲԴԽ նախագահի կոչը, որ պետք է աշխատել այնպես, ինչպես միշտ աշխատել ենք՝ միայն օրենքների ու Սահմանադրությանը համապատասխան: Ես այդ հայտարարության տակ ուրիշ ոչինչ չեմ տեսել:

Իսկ այդ կոչի անհրաժեշտությունը ինչո՞վ էր պայմանավորված:

– Երկրում քաղաքական լարված իրավիճակն էր պատճառը: Մենք դրանից առաջ էլ ենք ունեցել նման կոչ, որտեղ ասվում էր, որ դատավորները պետք է զբաղվեն իրենց բուն գործունեությամբ՝ բացառելով քաղաքական գործունեությամբ զբաղվելը: Ես վերջին հայտարարությունը նույն կոնտեքստում եմ գնահատում: Եվ մեկ անգամ կոչ է արվել, որ դատավորները պետք է լինեն ապաքաղաքական:

Այսինքն՝ քաղաքական անցուդարձով պայմանավորված՝ դատավորներին պարբերաբար պետք է հիշեցվի՞, որ իրենք պետք է ապաքաղաքական լինեն ու զբաղվեն իրենց բուն պարտականություններով:

– Բացարձակ հիշեցման անհրաժեշտություն չկա, ուղղակի տեսնում եք՝ ամեն օր դրսում ինչ է կատարվում: Պարզապես ԲԴԽ նախագահը հարկ է համարել ևս մեկ անգամ կոչ անել, որ պետք է լինել բացարձակ ապաքաղաքական:

Շատ փաստաբաններ, իրավապաշտպաններ այդ հայտարարությունը գնահատում են որպես սաբոտաժի կոչ՝ ուղղված դատական իշխանության ներկայացուցիչներին:

– Ես կարծում եմ, որ դատական համակարգը վերջին երկու տարվա ընթացում ապացուցեց, որ ամենագործուն, ամենաաշխատող համակարգերից մեկն է:

Իսկապե՞ս: Զարմանալիորեն բոլորը հակառակ կարծիքին են: Նույն փաստաբանները, իրավապաշտպանները պնդում են, որ վերջին երկու տարվա ընթացքում դատական համակարգը բացարձակ անգործության է մատնվել, ձախողել են բոլոր աղմկահարույց գործերը:

– Դա երևի իրենց պետք է հարցնել: Իսկ ես համոզված եմ, որ երկու տարի դատարանները գործել են օրինականության շրջանակներում, Սահմանադրությանը համապատասխան: Նույն ձև շարունակում են աշխատել ու այդպես էլ շարունակվելու է: Ես իմ կոլեգաների աշխատանքում այլ բան չեմ տեսել ու չեմ տեսնում:

Անգամ վերջին օրերին նախկին իշխանության ներկայացուցիչների, քաղաքական դեմքերի խափանման միջոցների փոփոխության մեջ տարօրինակ ոչինչ չե՞ք տեսնում: Դա է՞լ է զուտ օրինականության և Սահմանադրության շրջանակներում:

– Ես չեմ կարող մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի վերաբերյալ կարծիք հայտնեմ, որովհետև դրա փաստական հանգամանքներին պետք է ծանոթ լինել: Հետևաբար՝ ես ինձ զերծ կպահեմ որևէ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործի վերաբերյալ կարծիք հայտնելուց, որովհետև ես դրանց վերաբերյալ պարզապես տվյալներ չունեմ և չգիտեմ՝ վեճն ինչի մասին է: Յուրաքանչյուր դատավոր կարող է կարծիք հայտնել միայն իր վարույթում գտնվող գործի վերաբերյալ:

Տիկին Պետրոսյան, իսկ ի՞նչ էական փոփոխություն եք նկատել վերջին երկու տարվա մեջ դատական իշխանության գործելաոճում:

– Ինքը զարգացող պրոցես է: Մենք ամեն օր խնդիր ունենք նորացման, թարմացման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման: Ես իմ կոլեգաների աշխատանքում այդ առաջընթացը նկատում եմ ամեն օր:

Այդ դեպքում ինչո՞ւ էր անմիջապես հեղափոխությունից հետո խոսվում «դռների տակ վնգստացող դատավորների», վեթինգի, բարեվարքության և այլնի մասին, եթե ամեն ինչ այդքան լավ էր կամ լավ է:

– Վեթինգը, բարեվարքությունը և այլնը չեղավ, որովհետև իրավասու մարմինները քննարկեցին և այդ քննարկումների, աշխատանքային խորհրդակցությունների արդյունքում եկան այն եզրահանգման, որ երրորդ իշխանությունը՝ դատական իշխանությունը, աշխատում է օրենքի և Սահմանադրության պահանջներին համապատասխան: Փոխել այդ ամենը ինչո՞վ, ումո՞վ և ի՞նչ եղանակով: Աշխատող համակարգը փոխելու իմաստը որն է: Դու պետք է ունենաս եղածից շատ ավելի լավ բան, որ գործողը փոխես: Իսկ դատական համակարգն աշխատում է ժամացույցի նկատմամբ: Անգամ պատերազմի ժամանակ աշխատել ենք, նիստեր ենք իրականացրել: Երկու տարվա ընթացքում ցանկացած քաղաքական վայրիվերումների պարագայում դատավորները շարունակել են իրենց աշխատանքը կատարել, որևէ ձևով դատական իշխանությունը ներքաշված չէ քաղաքական պրոցեսներում և չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում