Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

ՊԲ-ն պատերազմից դուրս է եկել ավելի քան միասնական, կարգապահ. Միքայել Արզումանյանի կոչը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կոչով դիմել է հայրենակիցներին: ՊԲ հրամանատարի կոչը.

«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով:

Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն:

Իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը: Բանակը պահպանել է իր կուռ կառուցվածքը, կառավարման համակարգը, միանձնյա ղեկավարման սկզբունքի վրա հիմնված զինվորական աստիճանակարգությունը, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքը, իսկ բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են առաջիկայում, նպատակաուղղված են լինելու ոչ թե բանակի կազմալուծմանը, այլ բանակի կատարելագործմանն ու մարտունակության աստիճանի որակապես աննախադեպ բարելավմանը:

Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը: Բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների, սպայակազմի, պայմանագրային և ժամկետային զինծառայողների տեսլականը մեկն է՝ ապահովել մեր երկրի պաշտպանությունը, ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը: Այդ գերնպատակի իրագործմանն իրենց կյանքն են նվիրաբերել մեր բազմաթիվ զինակից եղբայրներն ու քույրերը, վստահ եմ, որ կարողանալու ենք արժանի լինել նրանց զոհողությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում