Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, և այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին և ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։

Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, և սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաև ֆինանսական և սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3 տոկոսը, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։ Իսկ տնտեսական դժվարությունները կարող են հող ստեղծել այդ երկրում դժգոհությունների և ներքաղաքական ցնցումների համար։ Տպավորություն է նաև, որ ռազմական ագրեսիայի տնտեսական ռիսկերի մասին հաշվարկներ չի արել նաև Թուրքիան, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունների ֆոնին թուրքական արժույթը՝ լիրան, շարունակում է գահավիժել։ Իսկ օրերս էլ լիրան անկման նոր ռեկորդ էր սահմանել։

Թուրքիան ռազմական և քաղաքական էական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, և ֆինանսատնտեսական ոլորտի վերլուծաբանների համոզմամբ, թուրքական ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններում: Սրան գումարվում է այն, որ ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Թուրքիայի տնտեսական դրությունը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Սաուդյան Արաբիան, որը թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան էր, պաշտոնապես հայտարարել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։

Հայաստանում ևս շարունակվում են թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քննարկումները, և բացառված չէ, որ առաջիկայում թուրքական ապրանքների ներմուծման արգելք կարող են սահմանել նաև այն երկրները, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Այնպես որ պատահական չէ տնտեսագետների այն կանխատեսումը, որ ակտիվորեն մասնակցելով հակամարտությունների սրմանը՝ Թուրքիան պայմաններ է ստեղծում, որպեսզի թուրքական տնտեսությունը վերջնականապես ծնկի գա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում