Tuesday, 21 07 2026
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Շուշին խաղաղ օրերին նման է դրախտի. գերմանական մամուլի անդրադարձներն Արցախի դեմ Բաքվի ագրեսիային

Գերմանական մամուլը լայնորեն անդրադառնում է Լեռնային հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։

NRZ-ն «Բախումներ Լեռնային Ղարաբաղում. տասնյակ հազարավոր փախստականներ» հրապարակման մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ծանր բախումներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտը նման է քաղաք-ուրվականի: «Կառույցների տվյալներով՝ բնակչության շուրջ կեսը փախուստի է դիմել: Տուժել է մինչև 75.000 մարդ»,- նշել է լրատվամիջոցը՝ հավելելով, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ծանր բախումների մեջ են: Հարավային Կովկասի այս շրջանում հիմնականում հայեր են ապրում: Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

Tagesschau-ն «Բախումները մարդկանց փախուստի են մատնում» հրապարակման մեջ ևս անդրադարձել է փախստականների խնդրին. «Փախչող քաղաքացիական բնակչություն, մայրաքաղաքը կրակի տակ. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը լարված է: Ինչպես նշում է ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ բնակչության շուրջ կեսը լքել են իրենց տները՝ գրեթե 90 տոկոսը՝ կանայք և երեխաներ»:

Tagesschau-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում կրկին հուժկու հարձակումներ են եղել մայրաքաղաքի վրա: Լսելի էին խոշոր պայթյուններ: Միայն հստակ չէր, թե արդյոք հրթիռների, հրանոթների թե օդուժի հարձակումներ էին դրանք:

Ըստ պարբերականի՝ բնակիչներից մեկը նշել է, որ շաբաթվա վերջին շարունակվում են Ստեփանակերտի վրա հարձակումները, երբ ադրբեջանական զորքերը թիրախավորեցին շուրջ 50.000-անոց քաղաքը: «Այդուհանդերձ, տեղեկությունները դժվար է ստուգել, քանի որ հակամարտության գոտում անկախ դիտորդներ չկան»,- հավելել է լրատվամիջոցը և հավելել. «Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնում. «Դա դժբախտություն է»: Հայաստանը Ռուսաստանի հետ հույսեր է կապում՝ ընդդեմ Ադրբեջանի: Երկու կողմից մարդիկ են զոհվում: Պուտինի խոսքով՝ շատ ռուս քաղաքացիներ սերտ, ընկերական և բարեկամական կապեր ունեն երկու հանրապետությունների հետ»:

Zeit-ը «Հայաստանը լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիայի դեմ» նյութում ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Թուրքիային է պատասխանատու համարում հարավկովկասյան Լեռնային Ղարաբաղի շրջանում հակամարտության սրման համար. «Առանց Թուրքիայի ակտիվ ներգրավման այսքան հեռուն չէր գնա իրավիճակը: Ադրբեջանը սկսեց պատերազմը, քանի որ ուներ Թուրքիայի լիակատար աջակցությունը»: Վարչապետը, ըստ պարբերականի, նշում է, որ եթե հակամարտությունը շարունակի սրվել, ապա Ռուսաստանը Հայաստանի օգտին կմիջամտի:

Տեղեկացնելով հումանիտար իրավիճակի մասին, թերթը գրել է, որ տևական բախումների արդյունքում ավելի ու ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները: Բախումների սկզբից մինչ օրս ոչ ամբողջական զեկույցներ կան միայն մահերի վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն իր զինվորների շրջանակում մահվան որևէ դեպքի մասին չի հռչակել:

DW-ն իր հոկտեմբերի 7-ի հրապարակումը վերնագրել է  «Կովկաս. ով ինչ է ուզում Լեռնային Ղարաբաղում» և հաղորդել, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է, շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները: Սակայն հակամարտության մեջ իրենց շահերն ունեն շատ պետություններ:

«Ինչպես նշում է Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի բյուրոյի ղեկավար Շտեֆան Մայստերը, հակամարտության դինամիկան այնքան վտանգավոր է դարձել, որ արտաքին դերակատարբերի համար հեշտ չի լինի հասնել հակամարտության ավարտին»,- նկատել է լրատվամիջոցը՝ մանրամասնելով, որ խոսքը երկու թշնամացած հարևան երկրերի մասին է: DW-ն ընդգծում է, որ Ադրբեջանն ավելի վստահ է գործում այն բանից հետո, երբ Թուրքիան ավելի ու ավելի ամուր կանգնեց Բաքվի կառավարության կողքին: «Ռուսաստանը խնդրահարույց դեր է խաղում այս հակամարտությունում, քանի որ օգտագործում է այն երկու երկրներին իրենից կախվածության մեջ պահելու համար: Այն իրականում Հայաստանի պաշտպանը չէ, հայերն այդչափ վստահ չեն, այլ այնպիսի տպավորություն ունեն, որ Ռուսաստանը երկու դերակատարների հետ էլ խաղում է: Միաժամանակ, Ռուսաստանի արձագանքը համեմատաբար թույլ է, մինչդեռ Թուրքիան զանգվածային ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին»,- նշված է հրապարակման մեջ։

Այդտեղ ներկայացվել է ԳԴՀ Հեսսեն երկրամասի «Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության հիմնադրամի» փորձագետի խոսքը, որի համաձայն, ԵՄ տեսանկյունից, որը ցանկանում է Արևելյան գործընկերության երկրներում զինադադարի պահպանում, կարող է խելամիտ լինել Էրդողանի հետ բանակցելը՝ Հարավային Կովկասում վերջինիս ներգրավվածության շուրջ: Ըստ նրա՝ հակամարտող կողմերի հետ բանակցություններում կարող է հատկապես հաջողություն գրանցել նաև Գերմանիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր:

Bild-ն Ստեփանակերտից ռեպորտաժ է հրապարակել  «Փախե՛ք, ինքնաթիռները կրկին ռմբակոծում են». բնակչության կեսը փախուստի է դիմել» վերտառությամբ և դիտարկումով, որ հրթիռակոծություններն անընդհատ վերսկսվում են հենց այն ժամանակ, երբ դրան ամենաքիչն են սպասում: Սկսվում է խուճապ, հնչում են ձայնային ազդանշանները, և մարդիկ փախչում են դեպի նկուղներ:

Թերթը նշել է, որ Ստեփանակերտում՝ վիճարկվող անկլավ Լեռնային Ղարաղաղի մայրաքաղաքում, դաժան օդային հարձակումներ, հրթիռակոծություններ են լինում, ինչի արդյունքում կրկին ու կրկին քաղաքացիական շենքեր են թիրախավորվում:

«Ադրբեջնական զինուժը արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի աջակցությամբ հարձակվում է շրջանի վրա՝ վկայակոչելով այն, որ միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղն Ադրբեջանին է պատկանում: Այդուհանդերձ, շուրջ 150 000 բնակիչներով այս շրջանը մեծամասամբ հայերով է բնակեցված»,- շեշտել է պարբերականը և եզրափակել. «Ստեփանակերտից հետո հաջորդ խոշորագույն քաղաքը Շուշին է, որը խաղաղ օրերին նման է դրախտի՝ դեպի լեռներ բացվող տեսարաններով: Հիմա տեսնում ենք միայն ավերածություններ: Երկուշաբթի կրակի տակ էր հայտնվել մշակութային կենտրոնը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում