Saturday, 11 05 2024
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ

Ռուս-վրացական պատերազմին Ռուսաստանն Ադրբեջանում ռմբակոծել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ը

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Ռազմական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Իլդիրիմ Մամեդովն ադրբեջանական «Օբյեկտիվ TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցություններին.

«Գաբալայի ՌՏԿ վերաբերյալ բանակցություններն անարդյունավետ են, այդ կայանը որևէ օգուտ չի տալիս մեր երկրին։ 2002 թվականից սկսած՝ Ռուսաստանն իբրև թե Ադրբեջանին տարեկան վճարում է 14 միլիոն դոլար վարձավճար, սակայն այդ միջոցները բյուջե չեն մտնում։ Դրանք դուրս են գրվում ռազմա-տեխնիկական համագործակցության, այդ թվում նաև Ռուսաստանում ադրբեջանցի կուրսանտների ուսուցման, ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիաների արդիականացման և այլնի հաշվին։

Ուկրաինայում նույնպես առկա են «Դարյալ» տիպի (որին պատկանում է նաև Գաբալայի ՌՏԿ-ն) մի քանի տեղեկատվա-վերլուծական կենտրոններ, որոնց գործունեության շառավիղը կազմում է 8000 կիլոմետր։ Սակայն ուկրաինացիները Ռուսաստանից վերցնում են տարեկան 25 միլիոն դոլար՝ Ռուսաստանին շարունակ հիշեցնելով բնապահպանական վնասի և փոփոխվող ռազմա-քաղաքական իրողությունների մասին։ Տարօրինակ է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է նախկին պայմաններով ստորագրել Գաբալայի ՌՏԿ վերաբերյալ հերթական պայմանագիրը»։

Ապա Մամեդովը մեջբերել է Ադրբեջանի համար ևս մեկ ուշագրավ բացասական գործոն. «Բնապահպանական վնասից բացի, Գաբալայի ՌՏԿ շահագործման շարունակումը նշանակում է Ադրբեջանի տարածքում մշտական հենքով 1400 ռուս զինծառայողների առկայություն։ 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը ռազմական գործողությունների մի մասը փոխադրել է Ադրբեջանի տարածք, ինչի մասին նախագահ Ալիևը և նրա շրջապատը լռում են։ Արևմտյան Ադրբեջանով անցնող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի վրա Ռուսաստանը նետել է 12 ավիառումբ, որոնցից 4-ը պայթել են։

Ռուսաստանի համար Կովկասն այսօր ամենազգայուն տարածաշրջանն է, ինչի համար էլ նրա առավել մարտունակ զորամասերը կենտրոնացած են ոչ թե երկրի արևմտյան հատվածում, ինչպես խորհրդային ժամանակներում էր, այլ՝ հարավում։ Ռուս զինվորականներն Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը դիտարկում են որպես խլված տարածքներ։ Ռուսաստանին թվում է, թե նա դեռ գերտերություն է և կարող է վերադարձնել այդ խլված տարածքները»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ին ռուս-վրացական պատերազմի սկսվելուց օրեր առաջ քուրդ զինյալներն իրենց հերթին պայթեցրել էին ԲԹՋ-ի թուրքական հատվածը, ինչը, ոմանց կարծիքով, իրականացվել էր Ռուսաստանի ուղղորդմամբ։

Ինչ վերաբերում է Գաբալայի ՌՏԿ-ին, ապա հունիսի կեսերին ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարեց, որ Իրաքում, Աֆղանստանում և արաբական երկրներում ՆԱՏՕ-ի կողմից ավիացիոն ուժերի գործածման պատճառով Գաբալայի ՌՏԿ-ն սկսել է աշխատել ուժեղացված ռեժիմով.

«Դա բացասաբար է ազդում ՌՏԿ-ին հարակից շրջաններում ապրողների առողջական վիճակի վրա։ Արդյունքում ծնվում են ֆիզիկական արատներով երեխաներ։ Վերջին շրջանում Գաբալայում ու մոտակա տարածքներում ծնվել են 2 գլուխ, 12 մատ և այլ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներ։ Դրա հիմնական պատճառը Գաբալայի ՌՏԿ-ի արձակած ճառագայթումն է։

Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանին ավելի շատ վնասում է, քան օգնում։ Այն սպառնում է տարածաշրջանի բնակչությանն ու շրջակա միջավայրին։ Ադրբեջանը զրկված է այդ լեռնային շրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում