Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Նոր լարո՞ւմ. Մինսկի համանախագահների խնդիրը փոխվել է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Տավուշի սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին, որի հետևանքով զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը: Ադրբեջանական կողմը սադրանքից առաջ փաստորեն իրականացրեց տեղեկատվական նախապատրաստություն, նախօրեին հայտնելով հայկական կրակոցից իր զոհի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, թե հայկական ուժերը խախտել են հրադադարն ու կրակել ադրբեջանական կողմի ուղղությամբ: Փաստացի, ադրբեջանական սադրանքը ուղեկցվեց ապատեղեկատվությամբ, որ տարածվեց Բաքվից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանցիները վերջին օրերին աշխուժություն են ցուցաբերել դիրքերի ինժեներական աշխատանքների տեսքով, փորձելով կատարել ամրաշինական աշխատանք և նպաստել լարվածությանը: Ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, հայկական կողմը բնականաբար ձեռնարկել է զսպող քայլեր: Մենք բառացիորեն երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ շոշափեցինք խնդիրը, որ հրադադարի խախտում և լարվածություն հասկացությունը չպետք է դիտարկվի լոկ կրակոցներով, որովհետև դիրքային ամրաշինական աշխատանքները որոշակիորեն ևս հրադադարի խախտում են, առնվազն դրան նախապատրաստվելու իմաստով:

Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ Ադրբեջանը դրսևորում է բավականին հանդուգն և ագրեսիվ վարք՝ ակնկալելով, որ հայկական կողմի պատասխանը կմատուցվի որպես հրադադարի խախտում: Հենց այդ համատեքստում մենք անհրաժեշտ համարեցինք և համարում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները լարվածության աճ թույլ չտալու համար պետք է դիտարկեն հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայումը, և հրադադար հասկացությունն էլ դիտարկեն նաև ամրաշինական աշխատանքների որոշակի ծավալից սկսած: Համանախագահները կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել, իսկ կողմերին կոչ էին արել «առանց նախապայմանի լուրջ բովանդակային բանակցության»: Ադրբեջանական սադրանքը՝ ամրաշինական աշխատանքից մինչև հայկական ԶՈՒ զինծառայողի սպանություն, գործնականում ցավալիորեն ակնհայտ պատասխան է համանախագահներին, որ այդօրինակ կոչերը Բաքվի համար չունեն ոչ մի նշանակություն: Ավելին, սահմանային նոր սադրանքը Բաքվի, թեև նոր իրավիճակի պայմաններում պարզապես Անկարայի հերթական ապտակն է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին, ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ըստ այդմ, նրանց միջնորդական խնդիրն այլևս այն չէ, թե որքանով կիրականացնեն առկա իրավիճակի, ստատուս-քվոյի քաղաքական կառավարում: Դա խնդիր էր, քանի դեռ Անկարան չէր վերցրել Ադրբեջանը: Այժմ խնդիրն այն է, թե ՄԱԿ ԱԽ երեք անդամները կամ Մինսկի խմբի համանախագահ եռյակը որքանով է ի վիճակի զսպել, հակազդել Թուրքիային:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում