Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Բելառուսը, Հայաստանի համեմատ, բոլորովին այլ բանի վկայություն է և օրինակ

Բելառուսում ծավալվող զարգացումները առիթ են դարձել հայաստանյան քաղաքական շրջանակների համար, որոնք մինչ այդ էլ փորձում էին առավելագույնն անել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը որպես գունավոր հեղափոխություն ներկայացնելու համար և զբաղված են այդ գործով մինչ այսօր: Բելառուսի իրադարձություններն ու Ռուսաստանի դիրքավորումը նրանց տվել են նոր առիթ բարձրաձայնելու, որ Հայաստանում էլ կատարվել է հակառուսական հեղափոխություն: Այդօրինակ վերջին բավականին թափանցիկ ակնարկները հնչել էին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում, որ նա տվել էր ՌԲԿ գործակալությանը: Թեև, երկրորդ նախագահը այդ քարոզչության միակ կրողը կամ տարածողը չէ, դա քաղաքական գիծ է, որ կիրառում են ամենատարբեր խմբեր և շրջանակներ նաև Ռուսաստանից: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Բելառուսը, կարծես թե, հակառակի վկայությունն է, և այն, որպես Հայաստանում տեղի ունեցածի «հակառուսականության», այսպես ասած, վկայություն կամ փաստարկ ներկայացնելը, կարծես թե, այդքան էլ հարթ չէ: Որովհետև առաջանում է հարց, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իրադարձությունների հանդեպ ոչ միայն չեղավ Ռուսաստանի կոշտ միջամտություն, այլ ավելին՝ Ռուսաստանն, ըստ էության, ուշադրության չարժանացրեց Հայաստանից հայցերն ու դիմումները, որ հնչում էին ապրիլի 25-ից սկսած, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, և իշխանության առաջին գիծ էր դուրս եկել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կամա, թե ակամա:

Ինչո՞ւ Մոսկվան բավարար աջակցություն չցուցաբերեց նրան իշխանության պահելու համար: Ասել, թե բախվեց հայ ժողովրդին, կլինի միամիտ: Ի վերջո, եթե բանը ժողովուրդն էր, ապա Բելառուսում էլ պակաս ժողովուրդ չէ, բայց մի դեպքում Ռուսաստանը չխառնվեց, մյուսում՝ դարձել է բաց խաղացող: Կենսական նշանակության առումով էլ, Հայաստանը պակաս նշանակալի չէ Ռուսաստանի համար, քան Բելառուսը: Հետևաբար՝ խնդիրներն ու տեղի ունեցողն այլ է, և, ըստ այդմ, ջանքը՝ Բելառուսը ներկայացնել որպես Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ ռուսական տրամադրություն գեներացնելու միջոց, մի կողմից պարզապես խնդիր ունի ազգային արժանապատվության հետ, մյուս կողմից՝ քաղաքական անհամարժեքության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում