Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր։ Հրայր Թամրազյանի «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

«Իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ դինամիկա կա, որոշ ոլորտներում դա աննախադեպ է, օրինակ` ռազմօդուժի հետ կապված», – ասում է Դավիթ Տոնոյանը, միաժամանակ հավելում, որ ճիշտ չի լինի ասել, որ դինամիկան այս վերջին 2 տարիների ընթացքում է շարունակվել, բայց այն, ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին, իրականացվել է վերջին տարիներին:

Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: «Կնքվեց 4 Սու-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել: Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»:

Նախարարը հայտնեց նաև, որ նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարեց, թե Հայաստան տեղափոխված բեռը զենք չի եղել, Դավիթ Տոնոյանն ասում է, որ ինքն անձամբ Շույգուից է տեղեկացել սպասվող այդ հանդիպման մասին «բավականին հնարավորինս մանրամասներով»: «Ինչ վերաբերում է տեղափոխումներին, իրականում դրանք եղել են ՌԴ 102-րդ բազայի շրջանակներում, ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար հիմա բեռ չի տեղափոխում ռազմական նշանակության, մենք դա ինքնուրույն ենք անում», – նկատում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում