Wednesday, 01 05 2024
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական և իսրայելական բանակները՝ հաղթողի կարգավիճակով. Երևանը նոր սահմաններ է գծում դիվանագիտական ճակատում

«Փաստացի ստացվում է, որ մերձավորարևելյան և մեր ընդհանուր մեծ տարածաշրջանում հայկական բանակը և իսրայելական բանակը հաղթող և մարտնչող բանակների կարգավիճակ ունեն: Եվ արդեն պարզ է, որ այստեղ բանակցություններ են լինելու, խոսակցություններ են լինելու և փորձեր են լինելու: Պետք է սպասել, որ այս ուղղությամբ բավական լուրջ ակտիվություն է դիտվելու»:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ իսրայելական Jerusalem Post պարբերականին տված վերջին հարցազրույցը, որը հրապարակվեց նախորդ ամսվա վերջին, լայն արձագանք ստացավ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, այդ թվում՝ իսրայելցի վերլուծաբանների շրջանում: Հայաստանի ԱԳ նախարարը այդ հարցազրույցում խոսել էր ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության հուլիսյան սրացման և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության, այլև հայ-իսրայելական հարաբերությունների ամենացավոտ և սուր խնդիրներից մեկի՝ Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանին իսրայելական զենք վաճառելու մասին:

Զոհրաբ Մնացականյանը ընդգծել էր, որ Ադրբեջանին զենք վաճառելը մահացու է, քանի որ ադրբեջանական կողմը երբեք չի վարանում այդ զենքը կիրառել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ: Հետևաբար՝ «Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»:

Իսրայելա-ադրբեջանական առևտուրը սպառազինության ոլորտում հիմա առավել արդիական է դարձել ոչ միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմը Իսրայելից գնված թանկարժեք անօդաչուները կամ այլ զինատեսակներ օգտագործում է հայկական բանակի և քաղաքացիական բնակչության դեմ, այլև հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին, Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, Իսրայելը դարձել է Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը՝ շրջանցելով այնպիսի խոշոր մատակարարի, ինչպիսին Ռուսաստանն է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, արտգործնախարարի հարցազրույցի առանցքային կետը իր այն հայտարարությունն էր, որ Իսրայելը պետք է դադարեցնի «մահացու զենքի» վաճառքը Ադրբեջանին: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը: Մեր տեսանկյունից սա, իհարկե, չափազանց կարևոր և անհրաժեշտ հայտարարություն էր, որն ուղղված է Հայաստանի անվտանգության ուղղակի սպառնալիքը չեզոքացնելուն, բայց կան նաև ընդդիմախոսներ, ովքեր ասում են, թե սա շատ խիստ տոնով արված և շատ կոշտ հայտարարություն էր: Նախկինում նման կոչեր չե՞ն եղել:

– Խնդիրը հետևյալն է, որ ամեն հայտարարություն, այդ թվում՝ նախկին հայտարարությունները, բխում են որոշակի համատեքստից և տվյալ իրավիճակից: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հարկավոր է ընդգծել մեր երկրի արտաքին քաղաքականության պրո-ակտիվությունը և ինչ-որ տեղ էլ նաև առաջ գնացող հայտարարություններ անել, որը և արվել է, և այդ հարցազրույցում արված մատնանշումը շատ տեղին է: Դրա ո՛չ դրական, ո՛չ բացասական լինելու հարց չկա, մեր դիրքորոշումն է նշվում արդեն փոխված իրավիճակում՝ թե՛ ներքաղաքական փոփոխությունների և թե՛ տարածաշրջանում մեր բանակի ցուցաբերած մարտական բարձր պատրաստականության ֆոնին: Սա դիվանագիտական ճակատում նոր սահմաններ գծելուն միտված քայլ էր, և այդ սահմաններն, ըստ երևույթին, գծվել են:

Ես չէի ասի, թե սա խիստ հայտարարություն էր, և այլն: Ես կասեի՝ հայկական շահերը ցույց տվող, շահերը մատնանշող և երևացող դրոշակներ են դրվում տարբեր ուղղություններով՝ ցույց տալով, որ այստեղ սրանք են մեր շահերը, և մենք հետամուտ ենք, այնտեղ նրանք են, և մենք հետամուտ ենք, և այսպես շարունակ: Եվ դա զգացվում է: Ամբողջ վերջին շրջանի զարգացումներն էլ խոսում են հենց դրա մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը ավելի պրո-ակտիվ է, ինչը գովելի է: Բայց սա գործ է, որը ամենօրյա աշխատանք է պահանջում:

Այստեղ արդեն մյուս հարցն է գալիս, որովհետև մենք այդ ուղղությամբ՝ Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու հարց ունենք: Ինչպես գիտեք՝ վերջերս դեսպանատների բացման մասին խոսք գնաց, և օրեցօր երևում է, որ ավելի ակտիվ դիվանագիտություն է պահանջվելու այս ուղղությամբ: Այնպես որ, հաջորդիվ երևի թե պետք է նաև արտգործնախարարությունից լսենք, որ այդ ուղղությամբ նոր նշանակումներ են արվել, նոր խնդիրներ են ձևակերպվում: Ես, կարծես, մամուլում չտեսա մեր դեսպանի արձագանքը, չհանդիպեցի որևէ տեղ, թե Իսրայելում Հայաստանի դեսպանը ինչ խնդիրներ է տեսնում այս ուղղությամբ: Խնդիրներ կարող է և կան, որոնք բացահայտ չեն ասվում, բայց այդ ուղղությամբ էլ գործ կա անելու, և ինձ թվում է՝ կանեն, քանի որ այդ ուղղությունը դառնում է արդիական:

Փաստացի ստացվում է, որ մերձավորարևելյան և մեր ընդհանուր մեծ տարածաշրջանի մեջ հայկական բանակը և իսրայելական բանակը հաղթող և մարտնչող բանակների կարգավիճակ ունեն: Եվ արդեն պարզ է, որ այստեղ բանակցություններ են լինելու, խոսակցություններ են լինելու և փորձեր են լինելու: Այսինքն՝ պետք է սպասել, որ այս ուղղությամբ բավական լուրջ ակտիվություն է դիտվելու: Դա չի նշանակում, որ Իսրայելը դադարեցնելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, որովհետև Իսրայելն էլ ունի իր շահերը, որոնք, բնականաբար, միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ:

– Մենք, իհարկե, գիտենք, թե մերձավորարևելյան, ու մասնավորապես՝ թե՛ արաբական, թե՛ իսրայելական ուղղությունները ինչքան կարևոր են մեր արտաքին քաղաքականության ընդհանուր օրակարգում: Նման մոտեցումները խոսում են այն մասին, որ ինչ-որ նոր քաղաքականությո՞ւն է առաջ քաշվում: Եթե այո, ապա ո՞րն է այդ քաղաքականությունը:

– Քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության շահերն են, որոնք չեն ենթադրում, որ եթե Իսրայելի հետ ենք բանակցում՝ ինչ-որ մեկի հաշվի ենք բանակցում: Ո՛չ: Իսրայելի հետ ունենք մեր օրակարգը, արաբական երկրների հետ ունենք մեր օրակարգը, հարևան Իրանի հետ ունենք ուրիշ օրակարգ: Սրանք տարբեր օրակարգեր են: Այս պետությունների միջև, իհարկե, կան խաչվող և իրար հակասող օրակարգեր, բայց այստեղ արդեն դիվանագիտությունն է աշխատում և վերլուծական հանրույթը, որ փորձում են այդ ամենը հասկանալ: Եթե նայենք մերձավորարևելյան քարտեզը՝ այնտեղ էլ միանշանակ չէ, որ Իսրայելը մերժված է բոլոր արաբական երկրների կողմից: Այսօր տարածաշրջանի բոլոր առաջատար և ինքնաբավ արաբական պետությունները գիտակցում են, որ առանց Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու՝ չեն կարող բարելավել Մերձավոր Արևելքի անվտանգության միջավայրը: Դրա համար պարբերաբար լսում ենք, որ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան ինչ-որ բաներ են բանակցում Իսրայելի հետ: Այսինքն՝ այդ կարծրատիպային պատկերացումը, որ արաբական երկրների և Իսրայելի շահերը անպայման հակասում են, ճիշտ չէ: «Ռեալ պոլիտիկի» դաշտում տվյալ երկրների քաղաքական ղեկավարությունները հասկանում են, որ տարածաշրջանի ուժեղ բանակ և անվտանգության համակարգ ունեցող պետության հետ չհամագործակցելը անհնար է դարձնում տարածաշրջանում անվտանգության համակարգ ստեղծելու կամ տարածաշրջանի անվտանգության միջավայրը բարելավելու գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում