Monday, 20 07 2026
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

Սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանությունը, որով նա պատասխանել է Ադրբեջանի դեսպանին։

«…Սա Հասան-աղա աղայի վրանն է,
Նա ահեղ վերքերից է տառապում…
«Հասանագինիցա» էպիկական երգից

Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ «Ազատ Եվրոպա ռադիոկայանին» իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի որևէ խախտումների մասին բարձրաձայնելու, քանի որ վերջինիս ամբողջ գործունեությունն այդ բնագավառում՝ համընդհանուր խախտում է, ինչի մասին կարելի է հեշտությամբ տեղեկանալ վստահելի աղբյուրներից։ Թվում է, թե այս դեպքում Հասանովը չափազանց ազդվեց Ադրբեջանի ԱԳՆ-ին և դեսպաններին ուղղված իր նախագահի կոշտ քննադատությունից՝ թե նրանք անգործության են մատնված և միայն վայելում են: Եվ ահա որոշեց «դրսևորել» իրեն, ընդ որում, լայնորեն դուրս գալով իմ հարցազրույցի մեկնաբանության շրջանակներից և ընկնելով հակահայկական քարոզչության իր համար այդքան սովորական հորձանուտի մեջ։

Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես ընտրողաբար են մոտենում տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերին՝ ներկայացնելով դրանք ոչ թե ամբողջությամբ, այլ առանձնացնելով դրանց մասերը ենթատեքստից կամ պարզապես կեղծելով, միայն թե մատուցեն ճշմարտանման «ապացույցներ»։ Նույնը՝ այս դեպքում։ ՄԱԿ ԱԽ բանաձևերն ընդունվել էին շուրջ 30 տարի առաջ, այն էլ՝ հակամարտության թեժ ընթացքում: Այդ պահի համար նրանք ունեին արդիական բնույթ՝ ծառայելով զինադադարի հաստատման փորձերին, որից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական մի նոր հարձակում էր իրականացնում իր հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի դեմ։

Մեղադրելով Հայաստանին՝ Ադրբեջանը թաքցնում է, որ այդ բանաձևերը նախ և առաջ ուղղված էին հենց իրեն, քանի որ բացարձակապես չէր կատարում դրանց ոչ մի դրույթ, հատկապես, ամենաէականը՝ կրակի դադարեցումը։ 1993թ․ հուլիսի 29-ի և ՄԱԿ ԱԽ այլ բանաձևերում Հայաստանին ուղղված է միայն մեկ կոչ՝ շարունակել գործադրել իր ազդեցությունը հակամատության կողմերից մեկը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Այսինքն, բանաձևը հստակորեն նշում է, որ հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, որի դեմ Ադրբեջանն իրագործեց ագրեսիա։

Կարելի էր նույնիսկ ողջունել Հասանովի այն պնդումը, որ «Ադրբեջանը շարունակում է հակամարտության լուծումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով», եթե այն չհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր իսկ նախագահ Ալիևի կողմից ուղղված մեղադրանքներին և բանակցությունների չեղարկման սպառնալիքներին։

Բաց եմ թողնում Հասանովի մյուս անհեթեթ մեղադրանքները Հայաստանի հասցեին, ներառյալ՝ նրա սիրված թեման՝ Խոջալուի ինչ-որ առասպելական «ցեղասպանության» վերաբերյալ։

Հասանովը խորը ողբի մեջ է, քանի որ Ադրբեջանը, Սերբիայի հետ ունենալով ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիր, հիասթափությամբ հետևում է Սերբիայից Հայաստան սպառազինությունների մատակարարումներին, քանի որ բարեկամները չեն վաճառում զենք իրենց բարեկամների թշնամիներին՝ պահանջելով դադարեցնել այդ գործարքը։ Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել Սերբիայի և այլ երկրների կողմից տարբեր տարիներին Ադրբեջանին ուղարկված բազմամիլիարդ դոլարների արժողությամբ զենքի հետ։ Գուցե, ադրբեջանցիները հավաքեն այն և վերադարձնեն Սերբիա՞: Թե՞ Հասանովը և իր համակիրները համարում են, որ հայ երիտասարդներին սպանելը և քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելը արդարացված է։

Ես հարցականի տակ չեմ դնում Սերբիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն հաստատելու իրավունքը։ Սակայն, արդյո՞ք այն բացառում է Հայաստանի հետ Սերբիայի բարեկամական կապերը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, համատեղ նախագծերի իրականացումը:

Արդյո՞ք, այն ուղղված է Հայաստանի դեմ։ Արդյո՞ք, Ադրբեջանը պետք է թելադրի հայ-սերբական հարաբերությունների բովանդակությունը կամ շանտաժի ենթարկի Սերբիային, ասենք, Կոսովոն չճանաչելու հարցում, ինչպես դա մշտապես անում են իրենց մեկնաբանությունների մեջ Հասանովը և որոշ ադրբեջանամետ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ։ Հայաստանը ևս չի ճանաչել Կոսովոն։ Արդյո՞ք, Կոսովոյի հարցով միջազգային կազմակերպություններում քվեարկության ժամանակ Ադրբեջանի մեկ ձայնը Հայաստանի մեկ ձայնից ավելի արժեքավոր է, իսկ Ադրբեջանի՝ քվեարկությունից բացակայությունը ավելի օգտակար, քան՝ Հայաստանի դրական քվեարկությունը։

Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը։ Նրան սովորեցրել են ցանկալին իրականի տեղ ներկայացնել, և նա չի կարող ընդունել, որ իր երկիրն ունի խորը խնդիրներ, համատարած հայատյացության, հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու սպառնալիքների (նույնիսկ հայկական ատոմակայանը ռմբակոծելու), բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների գնով մեկ անձի բռնապետությունը ամրապնդելու և Թուրքիայի հետ համատեղ տարածաշրջանի կայունությունը վտանգելու հետ։

Հասանովն իր ատելության քարոզի և մոլուցքի մեջ ինձ հիշեցնում է դաժան Հասան աղային՝ «Հասանագինիցա» պոեմից (Բալկաններում թուրքական բռնապետության ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական էպոսի հիասքանչ նմուշ՝ թարգմանված բազմաթիվ լեզուներով – թարգմ.), որն իր անհանդուրժողականությամբ և փառասիրությամբ, միայն ողբերգության հասցրեց իր հարազատներին, իր ժողովրդին և խաղաղությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում