Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հայկական ռազմարդյունաբերական բլից-կրիգը

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի սահմանամերձ գոտի: «Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ  միջոցների կիրառման առանձնահատկություններն ու արդյունավետությունը»,- նշված է այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տավուշյան ռազմագործողությունների ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը նոր տեխնոլոգիական լուծումներով ստացավ մարտական մկրտություն, ընդ որում՝ բավականին հաջող, իսկ որոշ դեպքերում՝ փայլուն արդյունքով: Հակառակորդի սադրանքը զսպելու և պատժիչ գործողություն իրականացնելու համար կիրառվեցին թե՛ հայկական ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցներ, թե՛ հարվածային անօդաչուներ, թե՛ հայ մասնագետների արդիականացրած ռուսական արտադրության զենիթային կայաններ: Հուլիսյան հաղթանակը ոչ միայն հայկական զինուժի, այլ նաև հայկական ռազմարդյունաբերության հաղթանակն էր կամ՝ Հայաստանի անվտանգային ռազմաքաղաքական փաթեթի հաղթանակը, որում իր առանցքային տեղն ունի ռազմարդյունաբերությունը, այդ թվում՝ իր տնտեսական մուլտիպլիկատիվ ներուժով:

Կասկածից վեր է նաև այն, որ այդ հաղթանակը ոչ միայն չի կարող բավարարել, այլև պարտավորեցնում է բազմապատկել ներուժի ընդլայնման ու արդյունավետության բարձրացման արագությունն ու մասշտաբը, քանի որ հայկական հաղթանակը դաս է հակառակորդի համար, և որևէ մեկը չգիտի, թե հակառակորդը ինչպես կսերտի այդ դասը: Ըստ այդմ՝ մեր հաղթանակը պետք է լինի դաս հենց մեզ համար: Ընդ որում, հարցն այստեղ ունի լայն շերտեր:

Երբ խոսում ենք Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգային փաթեթի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ ինչքան էլ բարձր գնահատենք այդ փաթեթն ու ներուժը, այդուհանդերձ այն ունի դաշնակիցների և գործընկերների կարիք, ինչպես բոլոր պետությունները՝ անգամ ուժային կենտրոնները: Այդ իմաստով դաշնակցի և գործընկերոջ անհրաժեշտություն ունի նաև հայկական ռազմարդյունաբերությունը: Մի շարք հարցեր կարող են լուծվել հենց դրա շնորհիվ:

Անշուշտ, ռազմարդյունաբերական որևէ համալիր որևէ պետությունում ունի իր կորիզը, որը հասանելի չէ որևէ մեկին:

Բայց դրա շուրջ պետք է ձևավորել դաշնակցային հնարավորինս փոխվստահելի ցանց, ձևավորել ընդհանուր շահի միջավայր՝ դրանով իսկ բազմապատկելով արդյունավետությունն ու հեռանկարը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ռազմաքաղաքական կշիռն ու անվտանգային վարկը, դերն ու նշանակությունը առնվազն մեկ աստիճան բարձր կլինեն, եթե հայկական ռազմարդյունաբերությունը կարողանա առաջարկել անվտանգային նորարար լուծումներ նաև գործընկեր, դաշնակից պետությունների համար՝ իհարկե պահպանելով այն կորիզը, որը պետք է լինի բացառապես հայկական պետականության անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում