Wednesday, 15 07 2026
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ

Հոնկոնգում խստացրել են սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով

Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը գտնվում է COVID-19 կորոնավիրուսի ընդգրկուն բռնկման եզրին: Այդ մասին հուլիսի 29-ին հայտնել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը:

«Մենք գտնվում ենք (կորոնավիրուսի) խոշորամասշտաբ բռնկման շեմին, որը կարող է հանգեցնել հիվանդանոցների մեր համակարգի թուլացման եւ կյանքեր արժենալ, հատկապես տարեց մարդկանց շրջանում»,-ասվում է Քերրի Լեմի հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ից Հոնկոնգի բոլոր քաղաքացիները, որի բնակչությունը կազմում է 7,5 միլիոն մարդ, պետք Է տնից դուրս դիմակներ կրեն: Բացի այդ, ռեստորաններն այժմ աշխատում են միայն առաքմամբ:

Դեռ ավելին, այժմ հասարակական վայրերում կարող են հավաքվել ոչ ավելի, քան երկուական մարդ՝ տարբեր տնային տնտեսություններից: Նրանց համար, ովքեր խախտում են նոր կանոնները, տուգանք է սահմանվել 5 հազար հոնկոնգյան դոլարի (625 դոլար) չափով:

«Մեր մերձավորներին, առողջապահության աշխատողներին եւ Հոնկոնգը պաշտպանելու համար ձեզ կոչ եմ անում խստորեն պահպանել սոցիալական հեռավորության միջոցները եւ տանը մնալ որքան կարելի Է ավելի երկար ժամանակ»,-հավելել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավարը:

Նման միջոցառումների սահմանումը կապված է քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկման հետ: Հունիս ամսին Հոնկոնգում նշվել էր COVID-19-ի ներքին փոխանցման դադարեցում, սակայն վերջին ժամանակներս վիրուսը վերստին սկսել է տարածվել քաղաքում:

Վերջին վեց օրվա ընթացքում վարակումների օրական աճը Հոնկոնգում կազմել է հարյուրից ավելի: Հուլիսի սկզբից քաղաքում ախտորոշել են վարակման արդեն ավելի քան հազար դեպք, ինչը կազմում է այս տարվա հունվարին համավարակի սկսվելուց ի վեր քաղաքում արձանագրված բոլոր դեպքերի 40 տոկոսից ավելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում