Thursday, 02 05 2024
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա հանգեցրել է աննախադեպ ծանր հետևանքների։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայից:

Այսօր արդեն գործ ունենք հետևյալ իրողությունների հետ՝ ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում, աշխատատեղերի կրճատում, աշխատավարձերի նվազեցում։

Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին և կշարունակեն խաղալ երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում, ինչը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,8%՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի հետագա աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսությունը, այնպես էլ նրա առանձին ոլորտերը և հատկապես, զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան գործողություններ։

Այս կապակցությամբ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան անցկացրեց ուսումնասիրություն հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ, որին անմիջական մասնակցություն ունեցան ասոցիացիայի անդամ հանդիսացող հյուրանոցները։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին խորապես գնահատել հյուրանոցային ոլորտին հասցված բոլոր վնասները և դրանց հետագա հետևանքները։

Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված աղյուսակում`

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝ 34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ Ընդհանուր պատկերը՝ ստորև ներկայացված աղյուսակում՝

Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Աշխատատեղերի կրճատումը ստեղծված իրավիճակի միակ վատ լուրը չէ։ Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետևյալ միջոցառումները՝

տրամադրել են վճարվող արձակուրդ – 29,1%

ուղարկել են պարապուրդ – 25%

տրամադրել են չվճարվող արձակուրդ – 45,8%

Անցկացված հարցումը և պատասխանների վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատել վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպես նաև կանխատեսել ստեղծված իրավիճակի վատթարացումը՝ կապված աշխատատեղերի և աշխատավարձերի հետագա կրճատման, շատ հաստատությունների փակման և տուրիզմի ոլորտի պոտենցիալի անվերադարձ կորստի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը և ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում ևս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետևյալ լուծումը․ այս պահին հարկավոր է ՀՀ Կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետևյալ երկու ուղությամբ՝

հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում, ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչև ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց Կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ և շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարևորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջև, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը և ոլորտի հզորությունների նվազումը անշուշտ շարունակական կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում