Friday, 24 07 2026
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»

Հայաստանի գլխավոր մրցակիցը. Տավուշից բխող հրամայականը

Հայաստանը, խոցելով մոտ մեկուկես տասնյակ ադրբեջանական անօդաչու թռչող սարք՝ թե՛ հարվածային, թե՛ հետախուզական բնույթի, հակառակորդին պատճառել է մոտ 150-200 միլիոն դոլարի վնաս: Այդ և այլ որոշակի ցուցանիշներ և արդյունքներ ներկայացվել են հայաստանցի լրագրողներին: Հայկական ՀՕՊ ուժերի ղեկավարությունը ցույց է տվել տավուշյան լարվածության օրերին հայկական կողմի խոցած ադրբեջանական թռչող անօդաչու սարքերի բեկորները: Հակառակորդը, անշուշտ, կրել է ծանր՝ թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ գիտական պարտություն: Այլ կերպ ասած, տավուշյան սահմանագոտում պարտություն է կրել ադրբեջանական կառավարման որակը, ինչը, մի կողմից լինելով ոգևորիչ, մյուս կողմից, անշուշտ, պարտավորեցնող է: Ի վերջո, պետք է գալ, թերևս, մի պարզ բանաձևի՝ Հայաստանը պետք է մրցակցի ոչ թե Ադրբեջանի, այլ ինքն իր հետ, իր ամեն մի անցնող օրվա հետ, ձգտելով ամեն մի հաջորդ օրը գերազանցել իր իսկ արդյունքը: Ընդ որում՝ խոսքը պետական կյանքի համալիր արդյունքի մասին է, որովհետև, վերջին հաշվով, բանակն ու մարտական գործողությունները որևէ պետության դեպքում պետական և հանրային կյանքի հանրագումարի, այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդյունքի արտացոլում են:

Եվ այստեղ է թերևս կարևոր, որ խոսքը հենց համախառն ներքին արդյունքի և ոչ թե լոկ պարզապես իքս ծավալի ֆինանսական կարողությունների մասին է: Որովհետև իքս ծավալի ֆինանսական կարողությունները՝ լինեն դրանք նավթից, գազից, թե որևէ այլ կոնկրետ աղբյուրից, ինքնին դեռևս չեն նշանակում որակ: Իսկ համախառն ներքին արդյունքն իր ցուցանիշով ենթադրում է նաև հատկանիշների հավաքականություն, այսինքն՝ պետական որակ:

Հայաստանի մրցակիցը այլևս պետք է լինի սեփական որակը, այն ամեն հաջորդ օր բոլոր առումներով գերազանցելու անբեկանելի ձգտումը և նպատակադրումը: Իսկ դա նշանակում է որակ ոչ միայն նյութական, շոշափելի արդյունքի տեսքով, այլ որակ նաև մտքերի և գաղափարների գեներացման առումով, որոնք, բացի ներհայաստանյան, ներհայկական մասշտաբից, կպարունակեն նաև համաշխարհային մասշտաբի և նշանակության հեռանկարներ ու մտահղացումներ, դառնալով հետաքրքրության արժանի ոչ միայն հայության համար: Այլ կերպ ասած, Հայաստանի մրցունակության և որակի խնդիրը պետք է ներառի նաև աշխարհայացքային, աշխարհաճանաչողական, արժեհամակարգային բաղադրիչի գեներացիա, որպեսզի Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա նկատելի կետ լինի ոչ միայն ռազմական որևէ լարման, կամ որևէ այս կամ այն կարգի միջազգային հեղինակավոր միջոցառման, այլ պարզապես ընթացիկ կյանքում արձանագրվող իրողությունների և ընդհուպ միջազգային քննարկման արժանի գաղափարների բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում