Բելառուսում տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացվել է: Մի շարք ալիքներ հաղորդել են, որ Բելառուսի առաջնորդը հիպերտոնիկ կրիզ է տարել: Հաղորդագրություններ են հայտնվել նաև ինսուլտի մասին:
Սակայն Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթը հերքել է այդ լուրերը: «Հույս չունենաք»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահի աշխատակազմի աղբյուրները նշել են, որ Լուկաշենկայի ճնշումը բարձրացել է, և նա անհրաժեշտ բուժզննում է անցնում, հայտնում է «Ռոսբալտը»:











































