Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

«Նախկին կլանային համակարգը չի թողել, որ Հայաստանում զարգանա այս շուկան». ինչ պատկեր է տիրում կապիտալի շուկայում

Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, որի  նպատակն է  ներդնել կապիտալի շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձևավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովեն նաև տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից:

Հայաստանի կապիտալի շուկայում այսօր տիրող վիճակի և այս ծրագրի հեռանկարների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի նախկին գլխավոր տնօրեն, կապիտալի շուկայի մասնագետ Արմեն Մելիքյանի հետ:

«Այս շուկայի զարգացման համար  էկոնոմիկայի նախարարի հայտարարած այդ դիագնոստիկան մենք ունեցել ենք թե՛ 1997թ-ին, թե՛ 2000 թ-ին, թե՛ 2007թ-ին և հիմա էլ դա շարունակվում է իրականացվել: Այս շուկայի հետ կապված բոլոր ծրագրերը, բոլոր խորհրդատվությունները մենք ունեցել ենք և դրանց շնորհիվ ստեղծվել է այն լավագույն ենթակառուցվածքը, որը մենք հիմա ունենք: Խնդիրն այն է, որ պարզապես այս շուկայի մասնակիցներ մենք չունենք: Ինչ վերաբերում է շուկայի գործիքներին, ապա պետք է խթանել, որպեսզի գործարարը ինքը գա կապիտալի շուկա և ներգրավի միջոցներ: Բացի այդ՝  քաղաքացիները նույնպես ունեն խնայողություններ, որպեսզի ներդրումներ անեն, իրենց խնայողությունները տարբեր ձևերով դիվերսիֆիկացնեն, սակայն դրա համար չկան գործիքներ՝ բացի պարտքային արժեթղթերից և բանկային դեպոզիտներից: Հիմա այս պարագայում հարց է ծագում՝ ո՞վ պետք է խթանի թողարկողին կամ գործարարին, որպեսզի նա թողարկի որևէ այլ բաժնետոմս: Որպեսզի խթանենք այս շուկան, նախևառաջ,  անհրաժեշտ է ստեղծել արժեթղթերի շուկայի մասնակիցների  բազա, որը կկարողանա պրոֆեսիոնալ ձևով  սպասարկել գործարարներին, թողարկողներին ֆինանսական միջոցների ներդրման հարցում»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Արմեն Մելիքյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում