Saturday, 11 07 2026
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հնարավոր է՝ մատակարարողը հրաժարվի ծառայություններ մատուցելուց, իսկ արտակարգ դրության պայմաններում ռիսկերը չեզոքացվում են

ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանության արժանացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների): Այսինքն՝ և՛ ռազմական  դրության, և՛ արտակարգ դրության ժամանակ բժշկական սպասարկումը և օգնությունը կլինեն միասնական՝ կենտրոնացված լիազոր մարմնի շրջանակներում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ առողջապահական համակարգի միասնական կոորդինացման անհրաժեշտությունը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չլինի ապակենտրոնացված, չլինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում. «Այս առումով ես հիմնավոր եմ համարում օրենքում այս փոփոխությունը և նաև հիմնավոր եմ համարում, որ այն պետք է գա արտակարգ ռեժիմով՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից։ Դա ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետև առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու և համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար»։

 Հանրային առողջության մասնագետ Գևորգ Եղիյանի կարծիքով՝ օրենքի այս նախագիծը չեզոքացնում է մի շարք վտանգներ, որոնք կարող են առաջանալ արտակարգ դրության պայմաններում։ «Հնարավոր է, որ մատակարարողը պարզապես հրաժարվի ծառայություններ մատուցելուց, իսկ արտակարգ դրության պայմաններում նման ռիսկերը չեզոքացվում են։ Այսինքն՝ մենք հստակ կիմանանք, թե ինչքան ռեսուրս ունենք, ու դրանք անսպասելիորեն չեն կորչի։

Նման դեպքերում շատ ճիշտ է, որ առողջապահական կառույցները ընդհանուր տեղեկություններ են հայտնում միասնական համակարգին, թե այդ պահին ինչի կարիք կա, ինչ քանակությամբ հակավիրուսային դեղամիջոցներ կան և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոլորտի մասնագետը։

Միասնական առողջապահական համակարգի հետ մեկտեղ, Եղիյանի խոսքով, պետք է գործեն, այսպես ասած, շուտ  ահազանգող մեխանիզմներ։ «Օրինակ՝ լաբորատորիաներում հանկարծ նկատում ես, որ Հեպատիտ b-ի թեստերը շատանում են, սպասվածից շատ են։ Կամ հիվանդանոցները սկսում են նկատել, որ թոքաբորբի դեպքերն են շատացել։

Շուտ ահազանգող համակարգով իրենք միանգամից տեղյակ են պահում համապատասխան մարմիններին, որոնք ըստ այդմ սկսում են ուսումնասիրել հարցը՝ հասկանալու՝ սա համաճարակի մասին սիգնա՞լ է, թե՞ ոչ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Խոսելով արտակարգ դրության պայմաններում ինֆորմացիայի փոխանցման մասին՝ Եղիյանը կարծում է, որ այս միասնական համակարգը թույլ կտա ավելի համակարգված ու ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել առողջապահական մարմիններին ու հասարակությանը տվյալ իրավիճակի հետ կապված։ «Ինֆորմացիայի պակասի խնդիր չենք ունենա։

Ընդհակառակը, ինֆորմացիան համակարգված ձևով հասցվում է նախարարությանը, որն էլ հարկ եղած դեպքում պատվերներ կարող է իջեցնել։ Գնորդ կազմակերպությունները, որոնք նախարարության անունից առողջապահական ծառայություններ են գնում, հենց այդ միասնական տեղեկատվության հիման վրա են գնելու։ Տվյալ օրենքը ցույց է տալիս, որ ռեսուրսներից, որոնք բոլոր բուժհիմնարկներում կան, նախարարը տեղյակ է։ Նախարարությունը պետք է ճշտի բոլոր տեղեկությունները, որոնք տալիս են առողջապահության մատակարարողները»,- տեսակետ հայտնեց Գևորգ Եղիյանը։

Նրա գնահատմամբ՝ այս օրենքը բավական արդյունավետ կդարձնի առողջապահական համակարգի կառավարումն ու քաղաքացիների սպասարկումը։ Ըստ նախագծի՝ առողջապահական լիազոր մարմինը կարող է կոորդինացնել և լիազորությունները կարող է տարածել իրեն ենթակա հիմնարկների ու նրանց գործունեության վրա։ «Ճգնաժամային կառավարման դեպքում այս օրենքն անհրաժեշտ է, որ իմանաս՝ ինչ ռեսուրս ունես, ինչի անհրաժեշտություն կա, սարքերն ինչ մաշվածության են և այլն։ Հարկ եղած դեպքում հիվանդանոցների բուժանձնակազմերը պետք է տեղափոխվեն այլ բուժհիմնարկներ։ Այս օրենքը շատ ճիշտ է, քանի որ եթե ճգնաժամային կառավարում է, հնարավոր է ռեսուրսներից տեղյակ չլինելը հանգեցնի լուրջ խնդիրների, ու հետևանքները լավ չլինեն, կամ իրականում ունենաս սահմանափակ ռեսուրսներ։ Պարբերաբար տեղեկատվության կամ զեկույցների ստացումը նման ռիսկերը կարող է կանխել։ Օրինակ՝ Կանադայում այսպես էր. հիվանդանոցներին հատկացվում էր հատուկ Exel ֆայլ, որով լրացուցիչ ադմինիստրատիվ անձնակազմը լրացնում էր ամբողջ ինֆորմացիան։ Տվյալների մեծ բազաներ էին ստեղծվում, որը կարելի էր արհեստական բանականությունով վերլուծել։ Օրինակ՝ քաղցկեղով ամեն հիվանդ բուժման տարբեր ճանապարհներով է անցնում։ Այդ ճանապարհները արհեստական բանականությունը վերլուծում էր ու տալիս ամենաօպտիմալ ճանապարհը, բուժման ծրագիրը, որով տվյալ հատկանիշներով հիվանդը պետք է անցնի։ Այստեղ էլ լավ կլիներ, որ տեղեկատվական այդպիսի մեծ բազաներ ստեղծվեին, որով նախարարությունը համապատասխան ուղեցույցներ կստեղծի ու կտրամադրի բուժհիմնարկներին»,- ասաց Հանրային առողջության մասնագետ Գևորգ Եղիյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում