ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների Կոնգրեսին պաշտոնական ծանուցում է ուղարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը:
Ինչպես սենատորը գրել է Twitter-ում, սա «չի պաշտպանի ամերիկացիների կյանքը և (նրանց) շահերը», բայց կթողնի «Ամերիկային հիվանդ և միայնակ»: Բացի այդ, նա Թրամփի գործողություններն անվանել է «քաոսային և անհետևողական»:
Դրանից առաջ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ: Նրա կարծիքով, կազմակերպությունը «հրաժարվել է անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից»: