Էքստրեմալ սպորտաձևերի սիրահար Բիլ Ուորները Ֆլորիդայից սահմանել է մոտոցիկլետի արագության նոր համաշխարհային ռեկորդ: Նա բացել է մինչև 311.945 մղոն/ժամ արագություն, ինչը հավասար է 502 կմ/ժ-ին: Ռեկորդը սահմանվել է ԱՄՆ ռազմաօդային Լայմսթոուն ռազմաբազայում:
Այսպիսով Ուորները գերազանցել է իր իսկ կողմից սահմանված ռեկորդը: 2010 թ. հոկտեմբերին նա Տեխասում բացել էր 448.4 կմ/ժ արագություն: Ռեկորդը սահմանվել է Suzuki Hayabusa մոտոցիկլետով, որի շարժիչի ծավալը կազմում է 1299 խորանարդ սմ: 42-ամյա ռեկորդակրի խոսքերով՝ այս մոտոցիկլետը ստեղծված է արագության համար, ինչը և ինքը ապացուցել է:








































