Նորվեգիայում վիկինգների նավը սկսել են փորել գետնի տակից։ Նավը գտնվում է կես մետր խորության վրա։
Նորվեգացի հնագետները պեղումներ են սկսել վիկինգների նավի հայտնաբերման վայրում, որն անվանել են Hellestad նավ: Այս մասին նախօրեին հաղորդել է The Local-ը:
Նշվում է, որ նորվեգական նավը առաջին անգամ է փորվում վերջին 100 տարվա ընթացքում: Նավը հանելու համար կպահանջվի մոտ հինգ ամիս:
Գիտնականների գնահատմամբ, Hellestad նավը կառուցվել է մոտ 733 թվականին: Նորվեգիայում վերջին անգամ վիկինգների նավն ամբողջովին փորվել հանվել էր անցյալ դարի սկզբին: Սա չորրորդ նման գտածոն է:
Ներկայիս՝ չորրորդ նավը, հատուկ ռադարի միջոցով պատահաբար հայտնաբերվել է 2018-ին՝ գյուղատնտեսական նշանակության հողերում: Անցած տարի կատարված նախնական պեղումները ցույց տվեցին, որ կեսմետրանոց հողաշերտի տակ գտնվող 20 մետր երկարությամբ նավը արագորեն ոչնչանում է, և անհրաժեշտ է այն հնարավորինս շուտ փորել հանել: Նավը ծածկող բլրակը արդեն քանդվել է:
Հիշեցնենք, որ ապրիլին Միջերկրական ծովի հատակին՝ Կիպրոսի և Լիբանանի միջև ընկած հատվածում, Enigma Shipwrecks Project- ի մի խումբ գիտնականներ հայտնաբերեցին գանձերով լի 12 խորտակված նավ: Նավերը խորտակվել են 1630-ին։