Thursday, 16 05 2024
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո

Այդ ուժերի միավորումը չի բացառվում. պրոռուսական կողմնորոշումից էլ ուժեղ գործոններ կան. ամենակարևորը՝ նյութական խթանները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Որքան էլ Ծառուկյանի և Քոչարյանի շուրջ զարգացումներն իրավական հարթության մեջ են, դրանք ունեն նաև քաղաքական նշանակություն։ Ի՞նչ սպասել նրանց վերաբերյալ դատարանների կայացրած որոշումներից հետո։

– Քաղաքական հարթությունում առայժմ կայացրած որոշումները խրախուսում են հեղաշրջում նախապատրաստել ու քրեաօլիգարխիկ ռեժիմը վերականգնել ցանկացող ուժերին: Բնականաբար, իրավական հարթությունում որոշումները բողոքարկվելու են վերին դատական ատյաններում: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ թերի է այն կարծիքը, թե դատարանները կա՛մ կարող են անկախ լինել, կա՛մ գործող իշխանությունից ցուցումներ ստանալ. քսանամյա քրեաօլիգարխիկ ռեժիմին քաղաքական գնահատական չտալու ու վեթինգ չիրականացնելու արդյունքներից մեկը երրորդ տարբերակի առկայությունն է, այն է՝ այլ անձանցից ցուցումներ ստանալը:

Արդյոք գործ կունենանք միասնակա՞ն ընդդիմության հետ՝ իշխանություն տապալելու  օրակարգով, նկատի ունեմ նաև նրանց հետ խորհրդակցություններ անցկացնող, անթաքույց պրոռուսական կողմնորոշում ունեցող ուժերին։

– Չի բացառվում, որ կլինի այդպիսի միավորում, քանի որ պրոռուսական կողմնորոշումից էլ ուժեղ գործոններ կան. ամենակարևորը՝ նյութական խթանները՝ թե՛ քրեաօլիգարխիկ ռեժիմի օրոք ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի, թե՛ հարկային դաշտից դուրս գործունեությունը շարունակելու, թե՛ հայկական ազգանուններով ռուս օլիգարխների հաշվին, իսկ բացի այդ՝ իրենց ժամանակավրեպ լինելու զգացումը. այդ ուժերի ներկայացուցիչները հասկանում են, որ բնականոն զարգացման դեպքում, եթե բարեփոխված Ընտրական օրենսգրքով ու Կուսակցությունների մասին օրենքով հերթական ընտրություններ տեղի ունենան, իրենք որևէ հեռանկար չեն ունենա:

Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումն արդյոք ունի՞  քաղաքական ենթատեքստ, դա ինչքանո՞վ է կապված Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, հնարավոր հակահեղափոխության վտանգները կասեցնելու հետ։

– Թերևս անիմաստ էր զուտ արարողակարգային, քաղաքական ոչ մի դիվիդենդ չապահովող միջոցառմանը մասնակցել մի պահի, երբ մի կողմից՝ ճգնաժամային կառավարման հետ կապված որոշումների կայացման խնդիրը կա, մյուս կողմից էլ՝ բացահայտ սաբոտաժ ու հեղաշրջման նախապատրաստման փորձ է տեղի ունենում:

Իշխանությունները ՍԴ հարցը  ԱԺ-ի միջոցով լուծելն ազդարարում են որպես հեղափոխության երկրորդ փուլ։ Ինչո՞ւ այսքան ուշ, արդյոք նախկին համակարգը կհանձնվի՞։ Ի՞նչ հեռանկար է սպասվում ՍԴ դիմող ուժերին:

– Հեղափոխությունն այն գործընթացը չէ, որը պետք է փուլերով իրականացվի: Թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ մինչ այդ՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի մասին օրենքի ընդունումը բավականին ուշացել է. հեղափոխության տրամաբանությունը թերևս ենթադրում է, որ այդ ու մի շարք այլ առանցքային որոշումներ պետք է ավելի քան մեկ տարի առաջ արագ կայացվեին՝ ԱԺ-ի ձևավորումից հետո: Իսկ թե ինչու այսքան ուշ՝ դժվարանում եմ պատասխանել: Համենայնդեպս, հեղափոխությունից ավելի քան երկու տարի ու նորընտիր ԱԺ-ի կողմից կառավարություն ձևավորելուց մոտ տարի ու չորս ամիս անց օրակարգում այլ խնդիրներ պետք է լինեին, ոչ թե քրեաօլիգարխիկ ռեժիմի վերակենդանանալ փորձող մնացորդների դեմ պայքարը՝ իրավիճակային լուծումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում