Monday, 06 05 2024
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա

Իշխանությունը «խփելու» ճիշտ պահ ընտրեց. հասարակության պահանջն է՝ կազմաքանդել օլիգարխիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ է մտել։ Եթե պրոցեսները հասնեն Ծառուկյանի կալանավորմանը ի՞նչ զարգացումներ եք տեսնում։

-Միանշանակ անկում է գնում։ Նույնիսկ ես չէի պայմանավորի այս գործընթացն իր անձով, որովհետև ինքն արդեն թռնում է քաղաքական ասպարեզից։ Քաղաքականության մեջ այդպես է ՝ կուսակցություններն աճում են, ձեռք բերում բերում լեգիտիմություն, հետո որոշակի պրոցեսներ են լինում և այդ կուսացկությունը հեղինակազրկվում է։ Հնարավոր է  թվերով մնան խորհրդարանում մինչև մյուս ընտրությունները, բայց ազդեցությունը միանշանակ կորցնում են։ Ընդհանրապես քաղաքական կյանքի համար լեգիտիմությունը բացառիկ արժեք ունի։ Հայաստանում դա լավ չեն հասկանում ու ամենավատ հասկացողը Սերժ Սարգսյանն էր, երբ իր իշխանությունը կորցնում էր լեգիտիմությունը, նա դա չէր գիտակցում։ Դրա համար էլ տեղի ունեցավ հեղափոխություն, ինքն էլ հայտնվեց պատմության քաղաքական աղբանոցում։ Դա կուսակցական կյանքի օրենք է։ Հիմա էլ նույն պրոցեսն է մոտավոր։ Լեգալությունը կմնա, այն աղջկա նման, որը նորմալ է, բայց հասրակությունն իրեն չի ընդունում։ Դրա համար մայրերն աղջիկներին ասում են՝ նայի անվանդ շուրջ պրոբելմներ չստեղծես։

-Ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանին պետք օլիգարխիայի դեմ պայքարը սկսել Գագիկ Ծառուկյանից։

-Կոնկրետ Ծառուկյանի անձի հետ կապված խնդիր չկա։ Քաղաքական գործընթացներն ունեն իրենց ներքին զարգացման տրամաբանությունը։ Որշումները կայացվում են ըստ տեղի հանգամանքի, ժամանակի տրամաբանությամբ։ Ես այն եզակի մարդն եմ, որ սկզբից ասել եմ, որ սա հեղափոխություն է։ Օրեր առաջ էլ ասացի՝ հեղափոխությունը երկրորդ շնչառությունն է ստանում։ Երկիրը չի կարող ժողովրդավարական կուրս հռչակել, աշխարհով մեկ հայ ժողովուրդը մեկին առաջնորդ հռչակի, իսկ նախկին համակարգը մնա։ Կամ համակարգն էր ուտելու նորերին կամ նորերը պետք է իրականացնեին հեղափոխության իդեալները։ Եղավ այն, ինչ եղավ։ Այսօր չէ, վաղն էր լինելու։ Ասում էին՝ կեղծ է, սա ընդամենը իշխանափոխություն է։ Ես պնդում եմ՝ սա մայիսի երկուսի համամոլորակային հեղափոխության արդյունքն է։ Դրա բանաձևը հետևյալն է՝ օլիգարխիան պետք է կազմաքանդվի։ Ես դա անվանում եմ գողապետություն, որը պետք է քայքայվի։ Գործադիր իշխանությունն ունի իրավունք, պարտավորություն, հրամայական՝ հարցերը լուծել հարմար պահի։ Նրանք որոշեցին դա անել։ Այս ժամանակահատվածը Նիկոլը չի ընտրել, հակառակորդ ճամբարն է ընտրել, որն իրեն այս վիճակում թույլ տվեց մեծագույն ողբերգական որոշում կայացնել։ Այն է՝ կորոնավիրուսային պայմաններում իշխանություն տապալել։ Հաշվեցին, որ երկիրը խիստ զբաղված է այդ հարցով, սկսեցին վարկաբեկել իշխանություններին այդ պայքարի հարցում։ Ես ասացի՝ գործը գնալու է հանգուցալուծման, հեղաշրջման փորձ են անելու։ Արդյունքն այն է, որ վարչապետը հիվանդացավ կորոնավիրուսով, իսկ այդ ընթացքում Սերժի կոալիցիոն գործընկերները ցույց տվեցին, որ տհասության մեջ են, երևի հույսը դրել էին ուժայինների վրա։Ի՞նչ եղավ, վարչապետը, որը տիրապետում է քաղաքական պայքարի տակտիկական վարպետությանը եկավ մի օրում փոխեց երեք ուժայինների ու գրոհի անցավ։ Վիճակն առաջարկել էր գողապետությունը, իսկ  իշխանությունը ժողովրդի շահերից բխող լուծում տվեց։

-Կարծում եք լուծումը տրվե՞լ է, թե՞ Փաշինյանին տապալելը այդ նախկին ու նորաստեղծ ռևանշիստների օրակարգում է մնում։

-Նրանք գլխատվել են, հիմա անկում է գնում։ Երեք ուժայինների փոփոխությունը կուլմինացիան էր։ Պետությունը, պետականությունը ուժեղ է, որ այս կողոպտված երկրում կարողանում է այսքան պայքարել կորոնավիրուսի դեմ։ Իշխանությունը տաղանդ ունի՝ ճշգրիտ հաշվեց ու խփեց հարմար պահին։ Հասարակության պահանջը նույնն է՝ օլիգարխաթափ անել Հայաստանը, իշխանությունն էլ այդ տրամաբանությամբ է գնում։ Քոչարյանն էլ իր տեղը պետք է վերադառնա՝ խուց։ Ոչ ոք պետությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Քոչարյանը, բայց հանգստանում է Իզմիրլյանում։ Իրավական պետությունը չի կարող որևէ մեկի համար արտոնյալ վիճակ սահմանել։ Հայ հասարակությունը պետք է ակնկալի արդարադատություն, չպետք է լինի կամայականություն, որպեսզի նոր մոնստրներ չառաջանան։ Ընտրությունը հասունացրեցին հանրապետականները, դաշնակները, այդ «Մեկ Հայաստանը»,«Ազգային օրակարգը», «Հայրենիք» կոչված ռուսական ծառայությունը, ԿԳԲ-ի գեներալը չի կարող կուսակցություն ղեկավարել։ Ծառուկյանի բնավորության մեջ «լավ տղայի» հայկական ընկալումը կա, նրան տաքացրեցին, ուղարկեցին մարտի։ Իշխանությունն էլ համարժեք արձագանքեց։ Աշխատում էին վարչապետի հեղինակության անկման վրա, որպեսզի հեղաշրջման փորձ անեն։ Հիմա քանի դեռ բարձր է՝ ժողովրդից վախենում են։ Բայց ուզում եմ նաև շեշտել՝ եթե հիմա կորոնավիրուսի  նոր բռնկում եղավ, պատասխանատվությունը մնում է ԲՀԿ-ի վրա՝ արտակարգ իրավիճակի ռեժիմը խախտելու համար։ Ու ծախսն էլ իրենք պետք է հոգան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում