Wednesday, 08 05 2024
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»

Թողեք գոնե դիակները սառչեն. քրեաօլիգարխիայի ոչնչացումը պետք է դառնա քաղաքական օրակարգի առաջնային հարցը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ երկիրը աղետալի վիճակում է, որ իշխանությունը չի կատարել իր որևէ խոստում և որ անհրաժեշտ է կառավարության հրաժարականը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարություններին, որքանո՞վ են դրանք համարժեք երկրում ստեղծված իրավիճակին։

Նախ համարժեքության մասով ասեմ, որ դա խիստ անհամարժեք է երկրում ստեղծված այսօրվա իրավիճակին։ Երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը, երբ վարակված է նաև վարչապետի ընտանիքը, խոսել կառավարության փոփոխության մասին մեղմ ասած պատեհ ու համարժեք չէ։ Համոզված կարող եմ պնդել, որ մենք գործ ունենք ոչ թե ներքաղաքական պայքարի, այլ պետության դեմ վարվող գործողությունների մասին, որի հիմքերը շատ խորն են։

Սա ըստ էության նախկին իշխանության, նրա ստեղծած քրեաօլիգարխիայի պայքարն է ընդդեմ պետության ու օրինակարգ իշխանության։ Ի դեպ իշխանություն ասելով նկատի ունեմ իշխանության նաև ընդդիմադիր հատվածը, և նրա մի մասը կազմող ԲՀԿ-ն։ Տեղի ունեցողը ինչ-որ իմաստով օբյեկտիվ է և հետևանքն է այն բանի, որ գործող իշխանությունն այդպես էլ որևէ իրական քայլ չարեց օլիգարխիան մեր երկրից ոչնչացնելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր օլիգարխիան սերտաճած է քաղաքականությանը, ներկայացված է խորհրդարանում և այսօր իրենց իսկ ստեղծած օլիգարխիայի միջոցով նախկին իշխանությունները փորձում են պայքարել պետության ու իշխանության դեմ։ Ընդ որում, նրանք հանդես են գալիս այնպիսի դիրքերից, իբրև թե գործող իշխանությունը չի իրականացրել հեղափոխության ժամանակ տրված խոստումները, դրա համար էլ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը։

Բայց դա էժան մանիպուլյաիցիա է, քանի որ իրականության մեջ նրանց պայքարն ուղղված է հենց հեղափոխության դեմ հեղափոխության հռչակումների դեմ, այն մաքուր հակահեղափոխություն է։ Այո, գործող իշխանությունն ունի շատ սխալներ ու թերություններ, բայց այն ժողովրդի ընտրած իշխանությունն է և դրա փոփոխության մասին կարող է խոսել միայն ժողովուրդը և ոչ թե ինչ–ինչ մերժված քաղաքական խմբակներ։ Ընդ որում, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը» լայն իմաստով ևս մանդատ են ստացել հեղափոխության ալիքի շնորհիվ, քաղաքացիները նրանց ընտրել են, քանի որ և՛ նրանք, և՛ «Լուսավոր Հայաստանը» հանդես էին գալիս հեղափոխության պաշտպանության դիրքերից ու ժամանակին հպարտանում էին այդ իրողությամբ։ Ուստի այս խորհրդարանն իր ամբողջության մեջ հեղափոխական խորհրդարան է, 2018 թվականի ընտրություններում քաղաքացիները հեղափոխական մանդատի առյուծի բաժինը տվել են իշխող «Իմ քայլին», մյուս հատվածը՝ ԲՀԿ–ին ու «Լուսավոր Հայաստանին», ընդ որում, երկուսն էլ այսօր այդ քանակի պատգամավորական մանդատներ ունեն նախորդ իշխանության ընդունած Ընտրական օրենսգրքով նախատեսված բոնուսային համակարգի շնորհիվ։ Այնպես որ, մեղմ ասած ազնիվ չէ հեղափոխական մանդատով գալ խորհրդարան, հետո սկսել պայքարել հեղափոխության դեմ։ Դա անազանիվ է առաջին հերթին այն քաղաքացիների հանդեպ, ովեքր նման մանդատ են տվել այդ ուժերին։

Դուք խոսում եք օլիգարխիայի վերացման մասին, բայց գործող իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում այլևս օլիգարխիա չկա։

Խնդիրը շատ խորքային է, ու օլիգարխիան չի կարող վերանալ սոսկ հայտարարություններով։ Օլիգարխիան տասնամյակներ շարունակ երկրում հաստատված արատավոր համակարգ է, որն ազդեցության լծակներ ունի հանրային կյանքի առանց բացառության բոլոր ոլորտների վրա՝ սկսած դատական իշխանությունից, մինչև խորհրդարան ու զանգվածային լրատվության միջոցներ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր օլիգարխիան վճռորոշ գործոն է երկրում ընթացող գործընթացներում և իշխանությունը որևէ առարկայական քայլ չի արել դրա դեմ պայքարելու, այն վերացնելու համար։ Ավելին՝ իշխանությունը որոշել է, որ առանձին վերցրած օլիգարխների կարող է ինդուլգենցիաներ տրամադրել և նրանց այլևս հռչակել խոշոր սեփականատեր։ Դրա արդյունքն այսօրվա իրողությունն ու գործընթացներն են, երբ օլիգարխիան կարող է իրեն թույլ տալ պաթետիկ հայտարարությունների ներքո հակապետական գործունեություն ծավալել։ Այս իրավիճակը տարբեր դրսևորումներով շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք արմատախիլ չենք արել օլիգարխիան երկրից, քանի դեռ նրանք չեն դադարել հանդիսանալ Հայաստանի տնտեսության ողնաշարը ու դա օգտագործել քաղաքական գործընթացների վրա ազդդելու համար։

Գագիկ Ծառուկյանը նաև կոչով դիմել է Հայաստանի ու Սփյուռքի բոլոր ուժերին՝ հայտարարելով, որ երկիրը այս վիճակից դուրս գալու հարցերի շուրջ պատրաստ է քննարկումների բոլորի հետ։ Ովքե՞ր, Ձեր կարծիքով կարձագանքեն Գագիկ Ծառուկյանի կոչին։ 

Կարծում եմ, նրա կոչին կարձագանքեն բոլոր այն անհատներն ու ուժերը, ովքեր միտումնավոր մոռացել կամ պարզապես չեն ուզում հիշել 2015թ․ փետրվարի հայտնի իրադարձություններն ու Ծառուկյանի փախուստը քաղաքականությունից, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ հանուն փողի, տարբեր ազգային ու հայրենասիրական կարգախոսների ներքո իրականում հակահեղափոխական գործունեություն են ծավալում՝ նախկին իշխանությունները, Դաշնակցությունը, Արթուր Վանեցյանը, ով արդեն իսկ ողջունել է Ծառուկյանի հայտարարությունը։ Այսինքն՝ մենք կրկին հանգում ենք նույն խնդրին՝ օլիգարխիայի տարբեր ներկայացուցիչներ՝ ի դեմս նույն Ծառուկյանի ու Վանեցյանի պայքարում են պետության ու իշխանության դեմ, քանի որ նրանց թվում է, թե քաղաքականությամբ զբաղվելու համար բավարար է միայն փող ունենալ։

Այս պարզունակ միամիտներին թվում է, թե կարելի է գումար ծախսելով ու մի քանի միջոցառումներ կազմակերպելով ոչ միայն քաղաքականությամբ զբաղվել, այլև ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ու նրանք քաղաքականության նշաձողն այնքան են իջեցրել, որ շաբաթը մեկ հայտարարում են վարչապետի հրաժարականի մասին՝ մտածելով, թե դա քաղաքականություն է։

Իրականությունը սակայն այլ է, և այս սուբյեկտների գործունությունը որևէ կապ չունի հանրային տրամադրությունների հետ։ Նրանք, թաքստոցներից ուղերձներ հղող այլ խաղացողների հետ նախ փորձեցին ինչ-որ գործընթացներ հարուցել՝ ներքաշելով «Իմ քայլը» խմբակցությանը, բայց տեսնելով, որ այդ հարցում հաջողության չեն հասնում, հիմա էլ փորձում են սլաքներն ուղղել դեպի ընդդիմություն։ Դեպի այն ընդդիմություն, որը, կրկնում եմ, խորհրդարանում հայտնվել է հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ում դեմ նրանք այսօր պայքարում են։ Ենթադրում եմ, որ այս գործընթացին ընդհանուր առմամբ կմիանան բոլոր այն անհատներն ու ուժերը, որոնք այս կամ այն կերպ դիրքավորված են հինգերորդ շարասյան շարքերում ու պատրաստ են հանուն իշխանափոխության օգտագործել նաև արտաքին ազդեցության լծակներ, մասնավորապես ռուսական գործոնը։ Բայց ինչպես նախկինում Վերնատան դեպքում, այնպես էլ այս ձևաչափը ամբողջությամբ ապագաղափարական, ամբողջությամբ պետության դեմ, պետականության հիմքերը խարխլելու համար սկսված պայքար է։

Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի իշխանության անելիքը։

Սա պայքար է ոչ միայն պետության ու իշխանության, այլ նաև մեր երկրի ինիքշխանության դեմ։ Բայց խորապես համոզված եմ, որ այս գործընթացի մասնակիցները որևէ հաջողության չեն հասնելու ու այս ամենի միակ դրական հետևանքը լինելու է այն, որ բոլոր այդ հակապետական ուժերը մեկտեղվելու են նույն բևեռում ու հասարակությունը ճանաչելու է իրականում ով ով է։ Այս գործընթացի մյուս դրական հարակից էֆեկտը հուսամ այն կլինի, որ իշխանությունը վերջապես կսթափվի ու կգիտակցի, որ օր առաջ օլիգարխիան պետք է արմատախիլ անել Հայաստանից։ Դա ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական չափազանց կարևոր նշանակություն։ Առանց օլիգարխիայի դեմ պայքարի տնտեսական կյանքում չեն կարող հայտնվել նոր խաղացողներ, որոնք կկարողնանան  առողջ մրցակցության արդյունքում դիրքավորվել տնտեսական դաշտում, օլիգարխիան դա պարզապես թույլ չի տա։ Սա լայն իմաստով նաև ազգային անվտանգության խնդիր է, սա սպառնալիք է ոչ միայն իշխանության, այլև պետության ու հասարակության համար, հետևաբար գոնե հիմա, այս իրադարձությունները կստիպեն, որ օլիգարխիայի դեմ իրական պայքարը դառնա մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում