Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Վարչապետն իրեն ու բոլորին դրեց պատասխանատվության տակ

Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանի վարչապետի ելույթը, թերևս, ավելի շատ վերաբերում էր Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած երկամյակին, քան բուն իրադարձության առիթ դարձած իրողությանը: Արցախի նախագահի պաշտոնամուտն էր Փաշինյանն ակնհայտորեն օգտագործել որպես առիթ հեղափոխության երկու տարին դե ֆակտո ամփոփելու համար: Ամփոփում, որը, սակայն, ուներ ոչ թե վիճակագրական կամ «100 փաստի» տրամաբանություն, այլ առնչվում էր թերևս գլխավոր խնդրին՝ արժեհամակարգային, մտածողության հեղափոխությանը: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ելույթում նկատելիորեն արձանագրվում էր այն, որ Հայաստանում մտածողության հեղափոխությունը առնվազն կիսատ է, անավարտ, եթե անգամ դիտարկենք, որ այն սկսված է և ունի որոշակի ծավալի ու դինամիկայի ընթացք: Ընդ որում, ելույթի որոշակի շեշտադրումներ վկայում էին այն հանգամանքը, որ այդ խնդիրը վարչապետ Փաշինյանը տեսնում է ոչ միայն հանրային, հասարակական-քաղաքական, այլ նաև իշխանական, կառավարական շրջանակներում, այսպես ասած՝ կառավարող վերնախավում:

«Ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ, և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից»:

Ասել, որ շոշափվող խնդիրը առանցքայինն է հետհեղափոխական Հայաստանի երկրորդ տարում և հենց դրանից է կախված բոլոր ուղղություններով հասարակական-պետական զարգացման գործընթացների որակն ու բովանդակությունը, նշանակում է, թերևս, չասել ոչինչ: Որովհետև մտածողության, արժեհամակարգային փոփոխության անհրաժեշտությունն արձանագրված իրողություն էր անգամ մինչև հեղափոխությունը: Արձանագրված այն իմաստով, որ դրա մասին խոսում էին ոչ միայն զանազան ընդդիմադիր խմբերը, որոնց ճնշող մեծամասնությունն այս կամ այն կերպ միացավ հեղափոխությանը: Այդ արժեհամակարգային, մտածողության վերափոխման անհրաժեշտությունն այլևս իր կայուն, հաստատուն և ընդգրկուն տեղն էր գտել նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում, հարցազրույցներում, զանազան այլ ձևաչափերով հանրությանը փոխանցվող ուղերձներում և խոսքերում, անգամ բաժակաճառերում: Եվ ամբողջ հարցը հենց այն է, որ բաժակաճառի էր վերածվել այդ ամենի հանրագումարը, քանի որ խոսքերը հնչում էին, իսկ գործի տեսանկյունից հանրությունն ականատես էր լինում լիովին հակառակին: Բայց հենց այդ հանգամանքն է նաև, որ առաջացնում է վարչապետ Փաշինյանի արցախյան կարևոր ելույթի առնչությամբ ոչ պակաս կարևոր արձանագրման:

Մտածողության վերափոխման, արժեհամակարգային վերափոխման գործընթացի համար կարևորագույն պատասխանատվությունն իշխող քաղաքական մեծամասնությանն է, կառավարող վերնախավինը: Այդ տեսանկյունից, այստեղ է նաև թավշյա հեղափոխության քաղաքական արժեքը՝ փոխվել է կառավարող վերնախավը, ու, ըստ այդմ, նախկին ընդդիմադիր առաջատար խմբերից մեկին տվել արդեն կառավարման լծակների, կառավարող վերնախավի դիրքերից էապես բարձրացնել արժեհամակարգային վերափոխման հարցն առաջ տանելու արդյունավետությունը: Մի բան, որն անգամ իր՝ վարչապետ Փաշինյանի պետական վարքագծում հաճախ ենթարկվում է անկումների, այնպիսի տարրերի դրսևորմամբ, որոնք առավել բնորոշ են ցայտնոտի մեջ հայտնվող ընդդիմությունների, քան հաղթած հեղափոխության առաջնորդների, որոնք ստացել են հանրային մեծ աջակցություն հետագա կապիտալիզացիայի համար: Այդ իմաստով, Փաշինյանի արցախյան ելույթը, լինելով կարևոր ամփոփում և շոշափելով ապագայի, ընդ որում՝ ոչ հեռու ապագայի համար կարևորագույն հարցադրումներ, մյուս կողմից նաև դրսևորեց որոշակի հակասականությունը շոշափվող խնդիրների և կառավարող վերնախավի վարքագծի միջև:

Այստեղ անհրաժեշտ է արձանագրել վարքագծի, և ոչ թե կառավարման ընթացիկ արդյունավետություն: Որովհետև կառավարման ընթացիկ արդյունավետության խնդիրներ ունեն, ունենալու են բոլոր կառավարությունները՝ հեղափոխական, թե ոչ: Վարքագիծը կամ, այլ կերպ ասած, վերնախավային նոր էթիկան է, որ պետք է լինի առավելագույն նշաձողի վրա, և որը գործնականում կազմում է որևէ վերնախավի հանդեպ հանրության վերաբերմունքի և գնահատականի բազիսը: Այդ իմաստով, վարչապետի ելույթը՝ իրապես խիստ խորհրդանշական Շուշիում, կամա, թե ակամա վերածվում է որոշակի նշաձողի, որով պետք է չափվի վերնախավային հետագա մտածողությունն ու էթիկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում