Monday, 06 05 2024
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում

Համազգային փեսան խոհանոցից «բացահայտում» է հին մեխանիզմները նոր լույսով․ Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Անդրադառնանք ներքաղաքական գործընթացներին: Ներքաղաքական լարումներին, կարծեք թե, իշխանական կողմը կա՛մ չի հակազդում, կա՛մ թույլ է հակազդում, այդպիսի տպավություն կա: Ի՞նչն է պատճառը:

– Իշխանությունը շարժվում է իր հաստատած օրակարգով, կան ուժեր, որոնց համար պետական օրակարգը նշանակություն չունի, իշխանությունը եկել է իշխանության լեգիտիմ ճանապարհով և հայտարարել է իր ծրագիրը, և այդ օրակարգը սպասարկելու համար սկսել է ամբողջ ծավալով աշխատանքը՝ գործադիր, օրենսդիր և հիմա դատական համակարգի բարեփոխումների փուլին ենք մոտենում և այլն, դրանք բոլորը փոխկապակցված են, բայց կան ուժեր, որոնք մերժված լինելով, իշխանությունը կորցնելուց հետո այլ նպատակ, քան գործող իշխանությունների ռեսուրսը մաշեցնել, իրենց առջև չեն դրել: Նրանք նպատակ չունեն քաղաքական պայքարի միջոցով պատրաստվել հաջորդ ընտրություններին, քանի որ բնազդով շատ լավ հասկանում են, որ հաջորդ ընտրություններում էլ են մերժված լինելու:

Նրանց մերժված լինելը խորքային պատճառներ ուներ, և 2018թ. հեղափոխությունը սովորական, մակերեսային փոփոխություն չէր, այլ հեղափոխական փոփոխություն, որի անհրաժեշտությունը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում… Նախկին ուժերը ունենալով հսկայական ռեսուրսներ, ֆինանսներ՝ ունեն նաև իշխանության ամենաթողության նկատմամբ մեծ կարոտախտ. իշխանությունը որևէ պատասխանատվություն չի ունեցել պետական շահի առումով, պատասխանատվություն է կրել իրեն սպասարկող տարբեր խմբերի համար, նրանք մասնակից են եղել ամեն ինչին՝ կոռուպցիային, քաղաքական ընտրությունների կեղծման գործընթացներին, ամեն ինչին, լիցենզիա են ունեցել անհատներ, տարբեր փոքր խմբեր, որոնք իշխանական կերակրատաշտից օգտվելու անսահմանափակ հնարավորություն են ունեցել:

Հիմա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, օրինակ՝ փախածներ կան՝ հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ տարածքը լքած անձինք, որոնք թե՛ հանցավոր աշխարհի հետ առնչություն ունեցողներ են, թե՛ պետական պաշտոնյաներ, բայց  նրանց զգալի մասը՝ 90 տոկոսը, լինելով քաղաքական դաշտից դուրս մարդիկ, դարձել էին քաղաքական իշխանության կրողներ, հայտնվել խորհրդարանում:

– Ձեր նշած անձինք կամ ուժերը, անգամ շատը դրսից է արվում, կոնկրետ մեղադրանքներ են հնչեցնում նոր իշխանությունների հասցեին՝ ծխախոտի գործ, ադամանդի գործ… Երբ նշեցի, որ իշխանությունը չի արձագանքում կամ չի հակազդում, խոսքս նաև այս մեղադրանքներին էր վերաբերում:

– Մեր համազգային փեսայի վերջին «հայտնության» ժամանակ նա ինչ-որ սխեմաներ էր ներկայացնում, և այնպիսի տպավորություն էր, որ դրանք նախկինում օգտագործված սխեմաներ են, որոնց արդյունքում իշխանություն կրող խմբեր են հարստացել: Ես պատրաստվում եմ լսել նաև նրա հաջորդ՝ չորրորդ, հինգերորդ «հայտնությունները»:

– Ինչո՞ւ եք վստահ, որ լինելու են չորրորդ-հինգերորդը:

– Եթե չլինեն, ուրեմն նրան իրավապահ մարմինները հայտնաբերել են, և նա կանգնել է արդարադատության առաջ, քանի դեռ հայտնաբերված չէ Միքայել Մինասյանը, շարունակելու է խոհանոցից մեզ զբաղեցնել իր «բացահայտումներով»: Իսկ այդ «բացահայտումները» հին մեխանիզմներ են, որոնք նա ներկայացնում է նոր լույսով՝ այդ ամեն ինչը պտտեցնելով նոր իշխանության վրա:

– Կոնկրետ բաներ են ասում այդ թևից, պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ չեք արձագանքում:

– Ես արձագանքել եմ: ԱԺ ճեպազրույցի ժամանակ երբ ինձ հարց տվեց «Հինգերորդ ալիքի» լրագրողը՝ ասելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է, ես պատասխանեցի, որ համաձայն եմ մի տեսակետից, որ Միքայել Մինասյանի մեդիա համակարգը դարձել է մեր երկրի անվտանգության համար սպառնալիք, դա ակնհայտ է, որովհետև մեր երկիրը հայտնվել է լայնածավալ սադրանքների տիրույթում, և պետք է այդ սադրանքները կամաց-կամաց կամ միանգամից չեզոքացնել… Ամեն մեկը, ըստ իր թույլ տված սխալների, պետք է ստանա հակազդում: Պետք է ստանան ճիշտ պատասխաններ, որպեսզի հնարավոր լինի իրենց լռեցնել…

– Մի քանի օր առաջ դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հերթական միջնորդությունը: Ինչ եք կարծում՝ դրանից հետո սպասե՞լ բուն դատաքննության մեկնարկին:

– Ո՛չ, Ռոբերտ Քոչարյանը և իր պաշտպանական թիմը նպատակ չունեն դատաքննության պրոցեսի միջոցով մտնել պայքարի մեջ, որովհետև շատ լավ գիտեն 800 վկայությունների արժեքը: Շատերը երբ որ խոսում են Միքայել Մինասյանի «կայսրության» հեռուստաալիքներով, ասում են, որ իշխանությունները չեն ուզում, որ դատաքննությունն սկսվի: Դատաքննությունը պետք է ցանկանա Ռ. Քոչարյանը և իր մեծածավալ պաշտպանական թիմը, որն ամեն մի դատական նիստից առաջ ներկայացնում է տասնյակ միջնորդություններ, որոնք վերաբերում են մեկ թեմայի՝ խափանման միջոցը փոխելուն… Եղբա՛յր, մի օր սկսեք այդ դատաքննությունը, և ապացուցեք, որ իշխանությունները սխալ են մեղադրել Քոչարյանին, և որ նրա այդ ժամանակվա որոշումները աղետալի չեն եղել և չեն բերել առնվազն 10 մարդու սպանության: Ընդհանրապես ամբողջ պետական մեքենան, իշխանություններին ներքաշել կեղծիքի՞ մեջ, ինչքա՞ն կարելի է, վերջիվերջո այդ կեղծիքները տեսել են բոլորը՝ տարիներ շարունակ, և դա բերել է նրան, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական համակարգի փոփոխություն:

– ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի կնճիռը լուծելու այլ տարբերակներ:

– Կարծում եմ՝ բոլոր տարբերակների մասին խոսել է նաև վարչապետը, երբ խոսվեց, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի… Անթույլատրելի է սպասել, թե երբ կավարտվի կորոնավիրուսի գրոհը, հետո նոր մեր երկրում դատաիրավական համակարգի բարեփոխումներին անցնել հանրաքվեի միջոցով, պետք է օգտվել թե՛ Սահմանադրության, թե՛ մեր օրենքների ընձեռած այլ հնարավորություններից, այդ ուղղությամբ իրավաբաններն աշխատում են, մենք մոտ ենք այդ խնդրի լուծմանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում