Saturday, 25 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հենրիխ Մխիթարյան․Անհավանական բան եմ համարում այս երկրպագուների համար խաղալը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:

Խոսելով Հռոմում մնալու իր պլանների մասին` Մխիթարյանը շեշտել է, որ առաջին իսկ օրվանից իրեն լավ է զգացել «Ռոմա»-ում և հաճելի կլիներ մնալ այս ակումբում. իր համար հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելն է:

Համեմատելով անգլիական, գերմանական, ուկրաինական առաջնությունները, որտեղ Մխիթարյանը ժամանակին հանդես է եկել, հայ կիսապաշտպանը շեշտել է, որ իտալական Սերիա Ա-ն առանձնահատուկ է, քանի որ հետաքրքիր է խաղալ այդտեղ: «Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր, սակայն գնալով այն առավել լավն է դառնում: Ուրախ եմ որ այստեղ եմ, քանի որ անհավանական բան եմ համարում այս երկրպագուների համար խաղալը: «Ռոմա»-ն հրաշալի ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի»,-ասել է նա:

Խոսելով ֆուտբոլում իր առաջ դրած նպատակի մասին` Մխիթարյանը փաստել է, որ մինչ այս նա շատ բաների է հասել, սակայն դրանք արդեն իսկ անցյալում են: «Կարիերայիս ավարտին շատ քիչ է մնացել և բայց ես ներդնում եմ ուժերս հերթական տիտղոսը նվաճելու համար: Կարևոր եմ համարում, որ ինձնից հետո դրական մի բան մնա` դրա համար ուզում եմ ակումբի համար մի տիտղոս նվաճել»,-նշել է ֆուտբոլիստը:

«Երբ հաջորդ սերունդը քեզանում կուռք է տեսնում, դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ես: Միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, որ մարդիկ հպարտանան ինձանով: Եթե նրանք նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հրաշալի աշխատանք ես անում»,-եզրափակել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում