Եվրոպական հատուկ ծառայությունները հակաահաբեկչական հերթական օպերացիան են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 26 մարդ: Ոստիկանության տվյալներով, նրանք պատրաստվում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Եվրամիության տարածքում, ինչպես նաև զբաղվել գրոհայինների հավաքագրմամբ, որոնց հետո ուղարկում էին Հյուսիսային Կովկաս, Իրաք և Աֆղանստան:
Սկզբում հայտնել էին, որ ձերբակալվել է10 մարդ, ապա` 26: Վերջին ձերբակալություններն իրականացվել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Ձերբակալվածների մեջ կան Բելգիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի քաղաքացիներ, ինչպես նաև հյուսիսկովկասցիներ` ռուսական անձնագրերով:
Հատուկ օպերացիան իրականացվել է միաժամանակ մի քանի քաղաքաներում` բելգիական Անվերպենում, Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում, գերմանական Աահենում:
Իրավապահները հայտնել են, որ խումբը, բացի ահաբեկչական գործողություններ նախապատրաստելը, ունեցել է հավաքագրման մեծ ցանց: