ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին մեղադրել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխատել չցանկանալու մեջ, մինչդեռ երկրում նոր միջոցառումներ պետք է հաստատվեն՝ տուժածներին օգնելու համար:
Երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մայիսի 4-ին նիստ անցկացնելու ծրագրից՝ պատճառաբանելով, որ Վաշինգտոնում դեռ գործում է «տանը մնալու» հրամանը՝ վարակի դեպքերի աճի պատճառով:
Ինչպես ակնկալվում էր, Ներկայացուցիչների պալատը պետք է քննարկեր տնտեսությանն աջակցության նոր փաթեթը, ներառյալ ֆինանսական փոխհատուցումը այն նահանգներին, որտեղ աճել է գործազրկության նպաստի կարիք ունեցողների թիվը:
«Դեմոկրատները չեն ցանկանում վերադառնալ: Կարծում եմ՝ պետք էր, բայց նրանք չեն ուզում: Նրանք վայելում են իրենց արձակուրդը, բայց չպետք է այդպես վարվեին: Բայց նրանք դա անում են: Կարծում եմ, դուք տեսել եք Նենսի Փելոսիին (Ներկայացուցիչների պալատի խոսնակ), որը պաղպաղակ էր ուտում երեկոյան եթերում: Նրանք լավ ժամանակ են անցկացնում»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Ավելի վաղ, ապրիլի սկզբին, Փելոսին մասնակցել է երեկոյան հանրաճանաչ շոուներից մեկին և ցուցադրել է իր տան սառնարանում եղած պաղպաղակի մեծ քանակությունը. նա ուղիղ եթերում կերել է դրանցից մեկը:









































