Saturday, 11 07 2026
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում

Նիկոլ Փաշինյանը բարդացնում է վիճակը. նոր ռազմավարություն

Վարչապետ Փաշինյանը կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարել է ոստիկանության համակարգի բարեփոխման ռազմավարության վերաբերյալ որոշման մասին: Ըստ այդ որոշման՝ Հայաստանում ոստիկանական կամ ներքին իրավապահ համակարգը ստանում է մոտավորապես այն կառուցվածքը, ինչն ունի պաշտպանական ոլորտը: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ նոր ռազմավարությունը ենթադրում է ոստիկանության և ներքին գործերի նախարարության համակցություն, որտեղ ոստիկանությունը որոշակիորեն լինելու է անջատ, սակայն նախարարությանը ենթակա: Այդպիսով, ըստ Փաշինյանի, ստեղծելու են քաղաքականություն նշանակող քաղաքական-քաղաքացիական կառույց և ուժային բաղադրիչ՝ ոստիկանություն:

Այդպիսով, ակնառու է, որ կառավարությունն ընտրում է ուժային կարևորագույն օղակներից մեկի բալանսավորման, պայմանականորեն ասած՝ երկբևեռ տարբերակը, ինչպես պաշտպանական բնագավառում է: Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում կառավարման համակարգի կարևոր օղակի կառուցվածքային հարաբերության որոշակի բարդացում, որը, սակայն, բարձրացնում է ներիշխանական բալանսավորվածությունը քաղաքական իմաստով, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ իշխանության քաղաքական խնդրի հանրային կառավարելիության տեսանկյունից: Վերջին հաշվով, որքան բարդ է ներիշխանական հարաբերությունների կառուցվածքը, այդքան առավել պարզ և դյուրին է իշխանության հանրային վերահսկողության գործը:

Այստեղ նաև նկատելի է մի հետաքրքիր հանգամանք՝ կառավարության կոնկրետ որոշման պարագայում: Նիկոլ Փաշինյանը որպես հեղափոխության և հետո նոր իշխանության քաղաքական առաջնորդ՝ ըստ էության զուրկ է քաղաքական կայուն և ամբողջական թիմից: Հեղափոխության հավաքական քաղաքական թիմը շարունակում է լինել այդպիսին՝ բազմաթիվ խմբերի հավաքական, որոնք հաճախ միմյանց հանդեպ ավելի իրարամերժ են, քան նախկին իշխանությունը նորի հանդեպ: Պարզապես այդ իրարամերժությունը դեռևս արտահայտվում է լռելյայն: Այդ պարագան բավականին բարդացնում է իշխանության ձևավորման և ամբողջականացման գործը՝ ստիպելով Փաշինյանին գնալ փոխզիջումների, որոնց կարիքը չէր ունենա, եթե ունենար ամբողջական և կայացած քաղաքական հենարան:

Ահա այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական առումով իշխանության կառավարելիության գործում շատ կարևոր է դառնում ներքին բազմաշերտության և հակակշռության աստիճանը, որն էլ իր հերթին բարձրացնում է քաղաքական կառավարման հանդեպ հանրային ազդեցության աստիճանը: Իսկ այն, որ դեռևս իր առանցքային հենարանը ժողովուրդն է, այլ կերպ ասած՝ հանրությունը, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ազդարարեց վերջին լայվի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում