ԱՀԿ ղեկավար Տեդրոս Գեբրեիսուսը հայտարարել է, որ մարդկությունը դեռևս պետք է պայքարի կորոնավիրուսի առաջացրած ծանր փորձությունների դեմ, գրում է «Ինտերֆաքսը»։
«Հավատացեք, ամենաբարդը դեռ առջևում է, բայց մենք կարող ենք կանխել այդ ողբերգությունը», – ասել է Գեբրեիսուսը։











































