Saturday, 04 05 2024
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել

Հայաստանի ռազմարդյունաբերությունը նոր մակարդակի է բարձրանում. ի՞նչ գաղտնի զենքի մասին էր խոսում Փաշինյանը

Ռազմական փորձագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ խոսքը ռազմական բարձր տեխնոլոգիայի մասին է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նախապես խոստացել էր, երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Մոտ 3-4 ժամ տևած առցանց ասուլիսի ընթացքում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կառուցումը: Քաղաքացին հիշեցրել է, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ կառուցվելու են ռազմարդյունաբերական գործարաններ, որտեղ արտադրվելու է զենք-զինամթերք:

Պատասխանելով հարցին՝ վարչապետը կիսվել է մի նորությամբ, որն իր խոսքերով՝ ռազմական գաղտնիք է պարունակում: Նա ոչ թե բացել է այդ գաղտնիքը, այլ ակնարկել է դրա մասին: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանում արտադրվել է ռազմական նշանակության գերժամանակակից արտադրանք, որի գոյությունը խոսում է ՀՀ ՌԱՀ-ի՝ նոր մակարդակի դուրս գալու մասին:

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որը իրականում գաղտնիք է: Չեմ կարող ամբողջական ասել: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս և նոր բարձրության վրա է հայտնվում։ Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ այն գերժամանակակից արտադրանք է, այլև կա շատ կարևոր մի նրբություն՝ այն զրոյից հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում: Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան մասնագետներ, ովքեր կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։ Եվ դա տեսնելով՝ մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի։ Եվ իհարկե, պայմանավորվեցինք, որ ջանքեր կգործադրենք այդ արտադրանքով կամ դրա մոդիֆիկացված տարբերակով միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ: Այնպես որ, ես ընդամենը 3 օր առաջ տեսել եմ սեփական աչքերով մի բան, որին նույնիսկ մի քիչ հեշտ չէր հավատալ: Կարող եմ մեզ բոլորիս շնորհավորել այդ ձեռքբերման առիթով: Մնում է, որ դա արդեն արդյունաբերական շարունակություն ապահովի», – ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա արդեն փորձարկված նմուշ է, և Զինված ուժերը հաստատել է, որ դա բարձր արդյունավետության, գերժամանակակից արտադրանք է:

Թե կոնկրետ ռազմական ի՞նչ արտադրանքի մասին է խոսքը, դա ինչ-որ նոր զինատեսակ է, սարքավորում թե տեխնոլոգիա՝ վարչապետը չի ասել: Եվ դա, անշուշտ, հասկանալի է ու բնական, եթե հիշենք, որ, այնուամենայնիվ, ռազմական ոլորտի մասին ենք խոսում: Եվ հիմա մնում է միայն ենթադրություններ անել՝ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների, տվյալների հիման վրա:

Իհարկե, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չէ, երբ բարձր մակարդակով, հրապարակայնորեն քննարկվում է երկրի ռազմարդյունաբերության զարգացման հարցը: Ժամանակ առ ժամանակ այն դառնում է օրակարգային կարևոր հարց, և հետո բոլորը կրկին մոռանում են դրա մասին: Ռազմարդյունաբերության զարգացման զարկ տալու և դրսի մատակարարումներից կախվածությունը թուլացնելու խնդիրը առաջնահերթություն դարձավ հատկապես 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո: 2017 թ. հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագրին, որը բխում էր 2017 թ. հունվարին ՀՀ նախագահի կողմից ստորագրված Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից:

Ծրագիրը մշակվել էր Հայաստանի Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից: Ըստ այդ ռազմավարության՝ պետությունը ծրագրել էր Զինված ուժերին անհրաժեշտ սպառազինությունների և ռազմական գույքի մի մասը արտադրել երկրի ներսում, իսկ դրա համար հարկավոր էր զարգացնել ՌԱՀ-ն: Ծրագրի զարգացման հետագա ընթացքի մասին հրապարակայնորեն գրեթե չի խոսվել:

Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա ռազմական փորձագետները կարծում են, որ Հայաստանի վարչապետն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել բարձր տեխնոլոգիաների շարքին դասվող ինչ-որ արտադրանք, քանի որ ՏՏ ոլորտը Հայաստանում, ինչպես հայտնի է, բավական զարգացած է:

https://www.1in.am/assets/uploads/2019/08/Untitled-1-1006.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

– Պարոն Կոնովալով, Ձեր կարծիքով ռազմական ի՞նչ գերժամանակակից արտադրանքի մասին էր խոսում Փաշինյանը:

– Ինձ թվում է՝ լավ կլինի, որ վարչապետը բացի փակագծերը և ասի, թե ինչի մասին է խոսքը: Թեև, մյուս կողմից, որպես երկրի ղեկավար՝ նա պետք է ինտրիգներ մտցնի քաղաքական, ռազմաքաղաքական պրոցեսների մեջ:

Ամեն դեպքում, եթե խոսում ենք Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման մասին՝ պիտի հիշենք, որ ժամանակին հայերը ռուսաստանցիներից ավելի շուտ են ստեղծել իրենց առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որին տրվեց «Կռունկ» անվանումը: Այնպես որ, Հայաստանի ռազմական արդյունաբերությունը իրեն դրսևորել է:

Պարզ է, որ այն մեծ չէ իր ծավալներով, Հայաստանի ՌԱՀ-ն չունի միասնական կառավարում, ընկերությունները մեծ չեն, դրանք կարող են պահպանել իրենց գոյությունը միայն ռուսաստանյան ընկերությունների հետ համագործակցության միջոցով: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բավական բարեհաջող առաջ է շարժվում ՏՏ (IT) ոլորտի զարգացման ճանապարհով, կարելի է ենթադրել, որ վարչապետը նկատի է ունեցել ինչ-որ արտադրանք բարձր տեխնոլոգիաների բնագավառից: Բայց մյուս կողմից՝ մենք դեռ կտեսնենք, թե որքանո՞վ է այն բարձր տեխնոլոգիա: Պետք է տեսնել, թե կոնկրետ ի՞նչ նա նկատի ուներ: Ես կարծում եմ, որ խոսքը բարձր տեխնոլոգիաների մասին է: Իսկ երբ այն հրապարակվի, այն ժամանակ կորոշենք՝ իսկապես բարձր տեխնոլոգիա՞ է, թե՞ ոչ:

– Փաշինյանն ասում է, որ դա գերժամանակակից արտադրանք է: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ նորարարական ինչ-որ արտադրանքի մասին է:

– Այո, ինչ-որ բան՝ ռազմական բարձր տեխնոլոգիաների ոլորտից: Օրինակ՝ ռազմական էլեկտրոնիկա, անօդաչու ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, ռազմական ՏՏ ծրագրեր, ռոբոտներ, կառավարման տարատեսակ համակարգեր: Հրաձգային նոր զենքով, նոր զրահամեքենայով այսօր ոչ ոքի չես զարմացնի: Այսօր անհրաժեշտ են տեխնոլոգիաներ՝ կապի, կառավարման, ՌԷՊ-ի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կիբերանվտանգության միջոցներ և այլն և այդպես շարունակ: Իմ կարծիքով՝ այս շարքից Հայաստանում ամենաշատը զարգացած է այն ուղղությունը, որը կոչում են կիբերպատերազմ: Այս ուղղությամբ շատ լավ աշխատանք է իրականացվում: Իսկապես, ՏՏ ծրագրերի ոլորտում Հայաստանը բավական լավ դիրքեր ունի աշխարհում:

– Իսկ ռազմարդյունաբերության մյուս ուղղությունները՝ ծանր զինատեսակներ, ռազմական տեխնիկա և այլն, Հայաստանում զարգացած չէ՞:

– Ոչ, Հայաստանում դա չկա: Հայաստանը տանկեր, զրահամեքենաներ չի արտադրում: Արտադրում է հրաձգային զենքի տարբեր տեսակներ՝ ոչ մեծ քանակությամբ, փորձարկումներ է անում, բայց դա չունի մեծ ծավալներ:

– Այսինքն՝ մենք դրա կարիքը չունե՞նք:

– Դրա համար անհրաժեշտ են արտադրական հզորություններ, հարկավոր է հզոր արդյունաբերություն, որը Հայաստանը չունի: Ի վերջո, փոքր երկիր է՝ փոքր բնակչությամբ և մեծ թվով այլ խնդիրներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում