ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հազար 569 մարդ: Deutsche Welle-ի տեղեկություններով, մահացության ընդհանուր ցուցանիշը 28 հազարից ավելին է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ տվյալները վկայում են այն մասին, որ երկիրը հաղթահարում է վարակի գագաթնակետը: Նա խոստացել է ներկայացնել «նոր հիմնական սկզբունքներ» ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման գործընթացի վերաբերյալ:
«Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ երկիրը անցել է նոր վարակի գագաթնակետը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ պետք է շարունակել զգոնությունը:









































