Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

Ինքնամեկուսացման «չի կարելի»-ները․ ինչպես հեշտացնել կյանքը մտերիմների ու հարևանների համար

Հարևան բնակարաններից մեկից լսվող բարձր երաժշտություն, մյուսից՝ վերանորոգման աղմուկ։ Սենյակի անկյունում ծխող հայրիկ, բակի տաղավարում ընկերների հետ շախմատ խաղացող պապիկ, օգտագործած ձեռնոցներն ու դիմակը փոքր երեխայի համար հասանելի վայրում թողած քույրիկ։ Սրանք մի քանիսն են ամենօրյա այն «չի կարելի»-ներից, որոնցից յուրաքանչյուրս պետք է փորձենք խուսափել, որպեսզի ընտանիքի անդամների ու շրջապատի համար ավելի քիչ  լարվածություն ու ռիսկեր ստեղծենք ինքնամեկուսացման պայմաններում։

Ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ տարածվում է կորոնավիրուսը՝ ստիպելով մարդկանց մնալ տանն ու հիմնավորապես փոխել իրենց առօրյան: Շատերի համար սա իսկական մարտահրավեր է։ Ու չնայած ստեղծված իրավիճակին՝ հարկավոր է չմոռանալ սոցիալական պատասխանատվության մասին ու անել ամեն  հնարավորը՝ շրջապատին չվնասելու համար: Սոցիալական պատասխանատվությունը սկսում է հենց մեզանից։ Ահա այն խնդիրները, որոնց հետ ամենաշատն ենք բախվում տանը փակված, ու եթե այդ խնդիրների առաջացնողը հենց մենք ենք, գուցե իմաստ ունի ինչ-որ բան փոխել։

 Բնակարանային աղմուկ ու վերանորոգման աշխատանքներ։

Խոստովանե՛ք՝ ու՞մ են հաճելի աղմկող հարևանները, ովքեր երեխային զբաղացնելու համար բարձր երաժշտություն են միացնում կամ կորոնավիրուսից «օգտվելով» որոշում են վերանորոգել բնակարանը։ Իհարկե՝ ոչ ոքի: Ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել noise pollution տերմինը, ու ապացուցված է, որ նյարդային համակարգի վրա կայուն աղմուկը կարող է բացասական ազդեցություն ունենալ։

Անհրաժեշտ է հիշել ինքնամեկուսացման պայմաններում շատերն աշխատում են տանից, ուստի բարձր երաժշտությունն ու հեռուստացույցի ձայնը կարող են ավելորդ լարվածություն հաղորդել առանց այդ էլ լարված իրավիճակին։ Եկեք ընդունենք, որ տնային պայմաններում կենտրոնանալը և աշխատելը խնդրահարույց են, իսկ եթե հարևանն ամենից զատ սկսում է նաև վերանորոգել բնակարանը և բնականաբար աղմկում, աշխատելն ուղղակի անհնարին է դառնում։

Ինչպե՞ս լինել պատասխանատու Եկե՛ք հարգենք մեր շրջապատի անձնական տարածությունն ու ոչ ոքի համար չդառնանք տհաճ հարևան: Արտակարգ իրավիճակի պայմաններում փորձենք քիչ աղմկել, ցածր պահել հեռուստացույցի ձայնը, չմիացնել երաժշտություն ուշ ժամերին և իհարկե, խուսափել վերանորոգման աշխատանքներից։

Հավաքներ շենքի բակի տաղավարում.

Գարնանային այս եղանակին շատ դժվար է մնալ տանն ու դուրս չգալ, հատկապես դրսում գնդակ կամ պահմտոցի խաղալ սիրող երեխաների, ինչպես նաև ընկերների հետ հավաքվող և բակի տաղավարում շախմատ խաղացող պապիկների համար:

Անհրաժեշտ է հիշել երեխաները նոր կորոնավիրուսը հեշտ են տանում, սակայն կարող են վարակը փոխանցել ընտանիքի տարեց անդամներին։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, տարեցները ռիսկային գոտում են, ուստի նրանց մեկուսացումը պարտադիր է։

  Ինչպե՞ս լինել պատասխանատու Դուք կարող եք հետաքրքրություններ ստեղծել երեխաների համար տնային պայմաններում՝ բացառելով նրանց՝ վարակը միմյանց փոխանցելու ռիսկը։ Իսկ եթե աշխատում եք և չեք հասցնում զբաղվել փոքրիկի հետ, ապա կարող եք օգտվել առցանց ռեսուրսներից։ Տարեցների համար էլ կա լուծում․ գոյություն ունեն բջջային բազմաթիվ հավելվածներ, որոնք տարեցներին թույլ կտան իրենց ընկերների հետ նույն շախմատը խաղալ առցանց:

 Երկրորդային ծուխ

Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին։ Շատերը ծխում են բնակարաններում ու փակ տարածքներում՝ չծխողների, երբեմն էլ՝ երեխաների ներկայությամբ։ Մինչդեռ վերջին տարիներին ապացուցվել է, որ սիգարետի ծխում առկա են մոտ 6000 միացություններ, որոնցից 100—ը թունավոր են։ Ընդ որում, սիգարետի ծուխը վնասակար է ոչ միայն ծխողի, այլ նաև նրա շրջապատում գտնվող անձանց համար: Այսինքն՝ նույնիսկ եթե տանը ծխում է ընդամենը մեկ անձ, ընտանիքի մյուս անդամները վերածվում են պասիվ ծխողների։ Այս խնդիրը առավել քան տեղին է բարձրաձայնել ինքնամեկուսացման պայմաններում, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են ու միասին, իսկ եղանակը դեռ այնքան տաք չէ, որ հնարավոր լինի պատուհանը միշտ բաց պահել։

 Անհրաժեշտ է հիշել ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը սիգարետի ծուխն է, որն իր մեջ պարունակում է թունավոր նյութեր։ Ծուխը վնասակար է ոչ միայն ծխողի, այլև նրա շրջապատում գտնվող այն մարդկանց համար, ովքեր շնչում են այդ երկրորդային ծուխը։

Ինչպե՞ս լինել պատասխանատու ինքնամեկուսացումը հիանալի միջոց է ծխելը թողնելու համար։ Պարզապես մի գնեք սիգարետ խանութից ու փորձեք հրաժարվել նիկոտինից։ Եթե չի ստացվում, ոչ մի դեպքում մի ծխեք բնակարանի ներսում կամ չծխողների ու երեխաների ներկայությամբ։ Հնարավոր տարբերակ է նաև ինքնամեկուսացման պայմաններում նախընտրությունը տալ նիկոտին մատակարարող այնպիսի միջոցներին, որոնք ծուխ չեն արտազատում։ Շուկայում կան բազմաթիվ այլընտրանքներ՝ էլեկտրոնային սիգարետ, ծխախոտի տաքացման համակարգեր, նիկոտինային մաստակներ: Ապացուցված է, որ բոլոր այս այլընտրանքները երկրորդային ծխի աղբյուր չեն ու բացասաբար չեն ազդում փակ տարածություններում օդի որակի վրա:

Աղբ ու վերամշակում

Ստեղծված իրավիճակն ավելի է դժվարացնում աղբը հավաքելու և վերամշակելու հնարավորությունը: Վառ օրինակ է Չինաստանը, որտեղ մի քանի անգամ աճել է բժշկական դիմակների և ձեռնոցների թափոնների քանակը: Արդյունքում՝ երկրում առաջացել է բժշկական աղբի վերամշակման և դրանից ազատվելու խնդիր: Բնապահպաններն ահազանգում են՝ պլաստիկին փոխարինելու է գալիս նոր պատուհաս․ բժշկական դիմակներն ու ձեռնոցները։ Իսկ կորոնավիրուսի պայմաններում վերամշակելուց առաջ այդ պարագաները հարկավոր է նաև ախտահանել, որը լրացուցիչ խնդիր է առաջացնում։

Անհրաժեշտ է հիշել

Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք փաստում են․ կորոնավիրուսը կարող է մնալ մակերեսների վրա, այդ թվում՝ ձեռնոցների ու բժշկական դիմակների։ Երբ տուն մտնելուն պես հանում եք ձեռնոցներն ու դնում դրանք երեխաների համար հասանելի վայրում, մեծացնում եք երեխաների վարակվելու ռիսկը։ Երբ ձեռնոցներն ու դիմակները նետում եք փողոցում կամ պարզապես դնում աղբի տոպրակի մեջ, մեծացնում եք աղբը հավաքող ծառայությունների աշխատակիցների վարակվելու ռիսկը։

Ինչպե՞ս լինել պատասխանատու Դասակարգեք աղբը՝ ձեռնոցներն ու բժշկական դիմակները ծալելով այնպես, որ դրսի կողմը անհասանելի լինի։ Պարագաները պետք է տեղադրել առանձին տարայի կամ տոպրակի մեջ, ամուր կապել, ու միայն դրանից հետո նետել աղբամանը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում