Thursday, 16 05 2024
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան

Ե՞րբ է ավարտվելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարությունը

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին, օրերս հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 3-ին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել։ Այդ խորհրդակցությանը մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարները։ Հիմնադրամի նախագահը հիշեցնում է, որ «Մաթևոսյան» կենտրոնի վերաբերյալ 2019թ․ սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել առ այսօր։

«Վարչապետի մոտ խորհրդակցությունն այն նպատակով էր, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նպատակով չի շարունակվում շինարարությունը։ Եվ վարչապետը մանրամասն, կետ առ կետ հանձնարարական է տվել, որը, սակայն, չի կատարվել։ Մատենադարանում մենք շնորհանդես արեցինք, ուղարկեցինք պատկան մարմիններին, առաջին դեմքերից ոչ մեկն այդ շնորհանդեսին չծանոթացավ, բանավոր  պարզաբանումներ կարողացանք տալ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին և տեղակալին։ Շնորհանդեսն այդպես էլ չնայեցին, նայեցին միայն մասնագետ-պրոֆեսիոնալները՝ վարչության պետերը, խորհրդականները, բայց ոչ առաջին դեմքերը։

Քաղաքապետարանը չարձագանքեց մեր գրություններին, ղեկավարի կամ տեղակալների մակարդակով  չմասնակցեց քննարկումներին։ Իսկ նախարարությունը պետք է այդ ամբողջն ի մի բերեր, վարչապետի հանձնարարականում հստակ նշված է, և զեկուցեին վարչապետին։ Դրա փոխարեն մենք ստացել ենք մի գրություն, որը կատարողական չէ և չի արտացոլում վարչապետի հանձնարարականը։ Մասնակի ինչ-որ առաջարկներ են տեղի ունենալիք քայլերի վերաբերյալ։ Հիմա ես անհանգիստ են կորոնավիրուսի պատճառով, անհանգիստ եմ, որ խորհրդակցության ամենասովորական կատարողականը չի ապահովվում, ինչի համար էլ ահազանգել եմ։ Պետք է հենց այս օրերին հստակեցնել, թե ինչու այդ մանրակրկիտ  հանձնարարականը կյանքի չի կոչվում։ Ովքե՞ր են զբաղվում, ովքե՞ր պետք է այդ ամենն ապահովեն։ Սա շատ  լուրջ խնդիր է, քանի որ կան շատ ավելի պատասխանատու ոլորտներ և խնդիրներ, որոնք Հայաստանը թե՛ այսօր, թե՛ առաջիկայում պետք է հաղթահարի։ Ես համարում եմ, որ դա պետական քաղաքականություն է, համարում եմ, որ մշակույթի ոլորտը, ինչպես միշտ, շարունակում է անտեսված ու արհամարհված մնալ։ Իսկ մշակույթի ոլորտն այն կարևորագույն մարտավարական ոլորտն է, որի վերաբերյալ մեր քաղաքական գործիչները, սիրուն  խոսքեր ասելուց բացի, լրջմիտ  վերաբերմունք չեն ցուցաբերել»,- <«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մաթևոսյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ ներդրումներն արվել են նախկին իշխանությունների օրոք, շինարարությունը սկսվել է իրենց օրոք հիմնադրամի հետևողական և քայլ առ քայլ, համառ կռիվների միջոցով։ Իսկ ներկա իշխանությունները շինարարությունն ավարտին հասցնելու համար որևէ գործնական քայլ մինչ այսօր չեն  արել։

«Եղել է նամակագրություն մեր և պատկան մարմինների միջև։ Բայց նամակագրությունը գործնական քայլ չէ, խորհրդակցությունն է գործնական քայլ, որն արդյունք չի տվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում