Ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարություններ է արել ԱՄՆ տնտեսական իրավիճակի և ճգնաժամի պատճառների վերաբերյալ: «Նախագահ Օբաման քանդել է մեր տնտեսությունը»,- ասել է միլիարդատերը CNN-ին տված հարցազրույցում: «Միացյալ Նահանգները գտնվում են ծանր վիճակում, և մենք պետք է վերադառնանք ճիշտ ուղու վրա: Եթե մենք շարունակենք հետևել նրա ծրագրին, երբեք դուրս չենք գա այս ճգնաժամից»,- ասել է Թրամփը:
Սակայն երեկ միայն Թրամփը չէ, որ քննադատության տարափ է տեղացել Օբամայի վարած քաղաքականությանը: Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ասել է, որ ներկայիս վարչակազմի տնտեսական քաղաքականությունը չի օգնում, այլ, ընդհակառակը, խանգարում է ամերիկյան տնտեսությանը վերականգնմանը: