Wednesday, 08 05 2024
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Երկրորդ փուլ այնուամենայնիվ կկայանա. Ի՞նչ էր ակնարկում Սամվել Բաբայանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

– Պարոն Ղևոնդյան, Արցախում ապրիլի 14-ին պետք է կայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այժմ կան խոսակցություններ, որ Մասիս Մայիլյանը կարող է հրաժարվել պայքարից, կարծես  իր հարցազրույցում դա էր ակնարկել նաև Սամվել Բաբայանը։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։

Երկրորդ փուլն այնուամենայնիվ կկայանա։ Այլ հարց է, որ գուցե երկրորդ փուլի կայանալու ժամկետների հետ կապված տարաձայնություններ լինեն կողմերի միջև՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված վտանգը։

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հարցազրույցին, ապա ես նրա ակնարկն այդպես չեմ գնահատում։ Ավելի տրամաբանական կլինի, եթե գործընթացի այլ զարգացում լինի։ Ոչ թե հրաժարում, այլ որոշակի գործընթացներ, որոնց մասին իրենք տեղեկություն ունեն, ու հանրությանն այն հասանելի չէ։

– Այսինքն՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է։

– Նույնիսկ եթե լինեն պայմանավորվածություններ, երկրորդ փուլ պետք է լինի։ Եթե հրաժարվում է Մասիս Մայիլյանը, հստակ օրենքով չգիտեմ, բայց այն կկայանա երևի առաջին ու երրորդ տեղերը գրավածների միջև։ Իսկ դա հավանական տարբերակ չէ։ Ամենայն հավանականությամբ այդ պայմանավորվածությունները կլինեն ոչ թե հրաժարվելու, այլ  ժամկետները երկարաձգելու շուրջ։

– Իսկ ի՞նչ հնարավորություններ ունի Մասիս Մայիլյանը։

– Առաջին ու երկրորդ փուլի տրամաբանությունը բավական տարբեր է։ Անկախ նրանից՝ առաջին փուլում ինչ է  տեղի ունեցել, երկրորդ փուլում կողմերի հնարավորությունները մոտավորապես հավասար եմ գնահատում։ Հաշվի եմ առնում շատ գործոններ, այդ թվում՝ նաև այն, որ երրորդ տեղը գրաված թեկնածուն չի պաշտպանում որևէ մեկին, և կա որոշակի կոնտինգենտ, որն առաջին փուլում պաշտպանել է Արայիկ Հարությունյանին, իսկ երկրորդ փուլում կարող է պաշտպանել Մասիս Մայիլյանին։ Կան նաև խախտումների մասին հաղորդագրություններ, որոնք ամբողջությամբ գնահատված չեն, ու չգիտենք՝ ինչ ազդեցություն են ունեցել ընդհանուր արդյունքների վրա։ Իհարկե, վճռական ազդեցություն չեն ունեցել, որ փոխեին իրերի դասավորությունը, սակայն կարող են երկրորդ փուլում նշանակալի ազդեցություն ունենալ։

– Արցախի նոր խորհրդարանի պատկերն ինչպե՞ս եք գնահատում։

– Իհարկե, խորհրդարանի պատկերը բավականին հետաքրքիր է։ ԱԺ-ում տեղ են գտել հինգ ուժեր, որոնք Արցախում տարբեր դիրքավորումներ ունեն։ Երեք ուժ կփորձի կոալիցիա կազմել, հնարավորների թվում է Արայիկ Հարությունյանի ու ՀՅԴ-ի միությունը, իսկ դաշնակները հենց այնպես կոալիցիա չեն կազմի, որոշակի պայմաններ կդնեն։ Շատ հետաքրքիր է նաև երկրորդ ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», որը բանավիճային կդարձնի խորհրդարանի հետագա ընթացքը, ինչը միայն դրական կարելի է  գնահատել։

– Բայց կարծում եք թարմություն կա՞ խորհրդարանում։

– Այս խորհրդարանը մեծ չափով տարբերվում է նախորդ խորհրդարանից։ Ցավոք սրտի, Հայկ Խանումյանը չանցավ խորհրդարան, նրա ներկայությունը ևս բավականին հետաքրքիր կլիներ։ Այն պատկերը, որ ունենք այսօր, թույլ է տալիս մտածելու, որ խորհրդարանի աշխատանքն ավելի բազմաբովանդակ է դարձնելու։ Այն հնարավորությունը, որ նախկինում իշխող ուժերը ունեին՝ բոլոր օրենքներն առանց լուրջ դիմադրության անցկացնել, հիմա այդպես չի լինի։ Սրանից միայն կշահի արցախցին։ ՀՀ խորհրդարանում պատկերն այլ է, իշխող ուժն ունի սահմանադրական մեծամասնություն, ինչը ժողովրդավարության տեսակետից այնքան էլ ցանկալի չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում