Tuesday, 21 07 2026
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ

Արցախի խորհրդարանի «քաղաքական քարտեզը». ի՞նչ համագործակցություններ կլինեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ըստ ԿԸՀ տվյալների, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է 36 076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, մնացած թեկնածուներն անհամեմատ ցածր արդյունքներ են գրացել։

Այսինքն, կլինի երկրորդ փուլ: Խորհրդարան անցել է հինգ քաղաքական ուժ. 33 մանդատից 16-ը կստանա Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9 մանդատ կունենա Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», 3-ական մանդատ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն, ևս 2 մանդատ՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Նշենք, որ «Ազատ Հայրենիքը», ՀՅԴ-ն ու ԱԺԿ-ն 2007 թվականից Արցախի նախագահի քաղաքական հենարանն են հանդիսացել։ Ըստ էության՝ Արայիկ Հարությունյանն իր երեկվա ասուլիսում, ինչպես նաև նախընտրական ամփոփիչ բանավեճում ակնարկում էր, որ, ըստ ամենայնի, քաղաքական այդ ուժերի հետ համագործակցությունը կշարունակվի։

Այսինքն՝ ստեղծված իրավիճակում Հարությունյան-Ղուլյան-Իշխանյան հին դաշինքը խորհրդարանում կունենա մեծամասնություն։ Փաստացի առկա է հետևյալ պատկերը. եթե սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անգամ տեսականորեն հաղթի Մասիս Մայիլյանը, ապա Արցախի Սահմանադրությունը բավականին լայն հնարավորություններ է տալիս խորհրդարանական մեծամասնությանը ոչ միայն վիժեցնելու կառավարության և նախագահի ծրագրերի իրականացումը, այլև մեկ տարի հետո իմպիչմենթի գործընթաց սկսել։ Այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում իր դիրքերն ամրապնդելուց հետո հանգիստ կարող է ցանկացած այլ նախագահի համար դառնալ լուրջ գլխացավանք։

Այս նրբությանը, թերևս, փայլուն տիրապետում է նաև Մայիլյանը, և ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ նա որոշակի խելամիտ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում չմասնակցի ընտրություններին։ Հավելենք նաև, որ Մասիս Մայիլյանին սատարող երեք ուժերից ոչ մեկը խորհրդարանի անցողիկ շեմը չի հաղթահարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում