Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ երեկ ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվազ գյուղերի ուղղությամբ. «Այս կրակոցները մեզ համար սովորականից ավելի զգույշ և զգոն լինելու առիթ պետք է դառնան, քանի որ երաշխիք չկա, որ Ադրբեջանը այս գործելաոճը չի շարունակի առաջիկայում ևս»:
Նրա խոսքով` համաճարակով պայմանավորված, մեր ախոյանը կարող է դիմել սեփական հանրության ուշադրությունը ռազմական գործողությունների վրա տեղափոխելու մարտավարության. «Ուստի այս օրհասական ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է կրկնակի միակամ լինել»:
Անդրադառնալով այսօր Արցախում անցկացվող ընտրություններին` Բաբաջանյանը մեր հայրենակիցներին մաղթեց կատարել հասուն և կշռադատված ընտրություն. «Մեր ժողովրդին մաղթենք միասնություն և իմաստություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: