Friday, 03 05 2024
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները

Տեսնում ենք՝ ում են ֆինանսավորում ՀՀ նախկին իշխանություններն Արցախում, ովքեր են փող թափելով քարոզարշավ անում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, տեղյակ եք, որ Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, հետաձգվել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Իհարկե, Արցախում առ այս պահը չկա գրանցված կորոնավիրուսի դեպք, այդուհանդերձ ինչպե՞ս կբնութագրեք քարոզարշավի ընթացքը, արդյոք ընդհանուր իրավիճակն իր ազդեցությունն ունի՞ նաև Արցախում։

– Կարծում եմ, որ ընտրությունների վրա սա մեծ ազդեցություն է գործելու, և մենք քննարկում ենք ընտրությունները հետաձգելու հնարավորությունը. մեր կուսակցությունը կարծում է, որ ամենամեծ արժեքը մարդն ու մարդու առողջությունն է, ու մենք զերծ ենք մնում այլևս  անմիջական շփումներից ու հանդիպումներից։ Երկրորդը՝ եթե այսպես շարունակվի, թեկնածուներն ու կուսակցությունները չեն կարող ժողովրդին 12-13 օրվա մեջ իրենց վճռական, վերջնական խոսքն ասել։ Բացի այդ՝ դիտորդները չեն կարողանալու գալ։ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը անցած տարվա օգոստոսին մեծ երաշխիք էր տվել արդար ընտրություններ անցկացնելու մասին, հատկացված էր մեծ դիտորդական խումբ, դրան ուղղված էին ֆինանսներ։ Հիմա այս իրավիճակում ոչ մի դիտորդական խումբ չի լինելու, իսկ դա պարզ է, որ ձեռնտու է գործող իշխանություններին, որպեսզի իրենց սպասարկող ուժերը կատարեն իրենց «սև» գործը։ Մենք այդ հարցը քննարկում ենք՝ հնարավոր է  առաջիկայում պահանջով ու համապատասխան հայտարարությամբ հանդես գանք։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը արցախյան ընտրություններում։ Ոմանք անուղղակի մասնակցությունից են դժգոհում, ոմանք՝  «հանցավոր անգործությունից»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Գուցե Երևանը հետևում է Արցախում ընթացող ընտրություններին։ Բայց սկսած այն բանից, որ մեկ տարուց ավելի է՝ իշխանական ու, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերը սկսել են քարոզարշավը՝ մեծ ազդեցություն ունի, ՀՀ իշխանությունները դա չեն կանխել։ Արցախի իշխանությունները կազմում են ՀՀ նախորդ իշխանությունների մասունքները, հայաստանայն ռեժիմի կամակատարները։ Նրանք իրենց գործը կատարեցին ու  վերջին ամիսների ընթացքում ստեղծեցին մոտ երկու տասնյակ կուսակցություններ։ Այդ կուսակցությունները բաղկացած են իշխանության միջին օղակի մարդկանցից, գյուղական վայրերում խաբել են նոր Արցախի ստեղծման գաղափարով ու մարդկանց ներգրավել այդ կուսակցություններում։ Քանի որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, իրենք են փորձում այդ փոփոխությունների անունից հանդես գալ։ Սա ընտրությունների կեղծման ու մանիպուլյացիայի մի ձև է, որից պահի թելադրանքով Արցախի իշխանությունները օգտվեցին։ Մենք հույս ունեինք, որ ժողովրդին կարող էինք մինչև վերջ բացատրել այդ մասին, բայց այս օրերի արտակարգ դրությունը դա թույլ չի տալիս։ Իհարկե, կա հեռուստատեսության և ինտերնետային տարբերակը, բայց դա Արցախում գրեթե չի գործում։ Ինտերնետը թույլ է, իսկ հեռուստատեսությունը ոչ բոլոր վայրերում են նայում։ Հեռուստատեսության տված ժամաքանակը քիչ է, ու ոչ բոլորին կարող ենք դա տեսանելի դարձնել։ Եթե այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկվեն, ապա ընտրությունների կեղծումն ու ոչ արդարացի լինելը ակնհայտ կդառնան։

– Խոսեցիք ՀՀ նախկին իշխանությունների մասին, արդյոք նրանք շարունակո՞ւմ են Վիտալի Բալասանյանի միջոցով ռևանշի դիմելու քաղաքականությունը։

– Մենք բոլորս գիտենք, այստեղ բոլորը տեսնում են՝ ում են ֆինանսավորում ՀՀ նախկին իշխանություններն Արցախում, ովքեր են թանկարժեք քարոզարշավ անում, ուղղակի փող թափելով։ Սրա հետևում կանգնած են թե՛ ՀՀ նախկին իշխանությունները, թե՛ Արցախի գործող իշխանությունները։ Իրենք միասին են գործում, պարզապես աշխատում են տարբեր ճակատներում, տարբեր թեկնածուների դեմքերով։

– Դուք Ձեզ մրցակից ո՞ւմ եք համարում։

– Չեմ ուզում առանձնացնել, բոլորն էլ մեր մրցակիցներն են։ Բայց մեր հիմնական մրցակիցը իշխանության մաս կազմող մարդիկ են, ովքեր այսօր իշխանության են՝ նախարար, նախկին նախարար, նախկին իշխանավոր, խորհրդարանական կուսակցություններ՝ բացառությամբ Հայկ Խանումյանի։

– Հիմա ստացվում է, որ իշխանությունը մի քանի դեմքով է հանդես գալիս՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան…

– Ձեր թվարկած մարդիկ բոլորն էլ իշխանության ներկայացուցիչներ են։ Մեկը պարզապես՝ իշխանության անունից, մեկն, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտից է, մյուսը՝ ռևանշիստական թևից։ Նրանք բոլորն էլ մեր դեմ են պայքարում, միայն մենք ենք արմատական ընդդիմադիր, տասնամյակների փորձ ունենք։ Մենք ենք, որ ազգի շահերից բխող դիրքորոշում ունենք։ Երկու հիմնական ճյուղ ունենք՝ առաջինը միացումն է Մայր Հայաստանի հետ, որը միայն մենք ենք ասում։ Եվ երկրորդը՝ Սահմանադրության համաձայն, երկրի ունեցվածքը, ընդերքը, բնական ռեսուրսները ժողովրդին վերադարձնելը։ Իսկ իրենք ուզում են վերարտադրվել առաջին հերթին իրենց բիզնես պլանները պահպանելու համար, որովհետև իշխանական բոլոր ներկայացուցիչները, նրանց սպասարկող խորհրդարանական ուժերը այս հարցում շահագրգռվածություն ունեն։ Նրանք մասնակից են ՀԷԿ-երի, հանքերի թալանին ու յուրացմանը, անխտիր բոլորն իրենց բաժինն ունեն, նկատի ունեմ ձեր նշած մարդիկ, որոշ բացառություններով։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ երկրորդ փուլում միավորում լինի ընդդիմադիր դաշտի, գուցե դուք, Հ. Խանումյանը։

– Կարծում եմ՝ իրական ընդդիմադիրները բնական դաշնակիցներ են ու պետք է միավորվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում