Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Փաշինյանի անակնկալը Սերժ Սարգսյանին․ ի՞նչ է պատմելու Տուսկը վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Վարչապետի մեկօրյա այցի շուրջ ինտրիգը մեծ չէր լինի, եթե չհաջորդեր Սերժ Սարգսյանի շրջագայությանը ու չնախորդեր սահմանադրական հանրաքվեին։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Փաշինյանի այցը սպոնտան է կազմակերպվել ու արձագանք է երրորդ նախագահի բրուսելյան վոյաժին։ Բարձրաստիճան պաշտոնյաների նման այցերը «ոտքի վրա» չեն կազմակերպվում, այլ խնդիր է, որ պլանային այցի գրաֆիկում կարող են «խմբագրումներ» լինել։ Օրինակ, հետաքրքիր է՝ արդյո՞ք ԵԺԿ նախագահ Տուսկի հետ հանդիպումը վաղօրոք պլանավորված էր, թե՞ դրա անհրաժեշտությունն առաջացրեց Սերժ Սարգսյանը, որի կողմնակիցները նրա ու Տուսկի՝ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը գրեթե «դարակազմիկ», «պատմական» անվանեցին։

Դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալ։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը․ ի տարբերություն ՀՀԿ-ի, ԵԺԿ անդամ չէ ու, այպես ասած, ֆորմալ պատճառ չկար, որպեսզի վարչապետը հանդիպեր Տուսկին, մյուս կողմից՝ վերջինս եվրոպական քաղաքականության ընդգծված առաջնորդներից մեկն է ու նաև կուսակցության ղեկավար, որը մեծամասնություն ունի եվրոպական խորհրդարանում, ըստ այդմ՝ մեծ ազդեցություն ԵՄ քաղաքականության վրա։

Սակայն՝ անկախ բոլոր հանգամանքներից, Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները բացառիկ կարևորություն ունեն։ Նախ՝ դրանք հաջորդում են Սերժ Սարգսյանի այցին, ու Նիկոլ Փաշինյանը բացառիկ հնարավորություն ունի՝ «թարմ հետքերով» սրբագրել նախկին համակարգի քաղաքականության հետևանքները։ Գաղնիք չէ, որ նախկինները տարիների ընթացքում եվրոպական մայրաքաղաքներում, հատկապես՝ Բրյուսելում, ստեղծել են անձնական կապեր, հարթակներ, որոնք հիմա օգտագործում են հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Այստեղ, իհարկե, մեղքի ու պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև իշխանությունները։

Նախ՝ Հայաստանում այդպես էլ համապարփակ գնահատական չի տրվել նախկին իշխանությունների գործունեությանն, ինչի հետևանքով միանգամայն լեգիտիմացված է ընդդիմություն լինելու նրանց իրավունքը։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ երկրում դանդաղում են բարեփոխումները, ինչի հետևանքով Եվրոպայում կարող է արագ չեղարկվել այն դրական համատեքստը, որը ձևավորվել էր թավշյա հեղափոխության արդյունքում։ Եվ վերջապես՝ չափազանց թույլ է Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը ու այդ հարթության վրա բացարձակապես անարդյունավետ են աշխատում թե ԱԳՆ-ն և թե խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովներն ու դիվանագիտությունը։

Սերժ Սարգսյանը Բրյուսել այցելեց սահմանադրական հանրաքվեից առաջ՝ դրա նկատմաբ եվրոպացիների վերապահումներն ուժեղացնելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է՝ այդ համատեքստի չեզոքացումը, մանավանդ, որ սահմանադրական հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը որոշակի լարվածություն է ստեղծել մեր իշխանության և եվրոպական կառուցների հարաբերություններում։

Ի՞նչ է պատմելու Տուսկը վարչապետին՝ իր ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին, թե՞ Նիկոլ Փաշինյանն է Տուսկին փոխանցելու, որ չարժե լուրջ վերաբերել ամբաստանյալ Սարգսյանի դիրքորոշումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում