Tuesday, 30 04 2024
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Մի քանի հոգով թափել էին վրես». Վերին Արտաշատի մսի վաճառակետի մոտ 27-ամյա երիտասարդը սպանել է համադասարանցուն

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ա. Ազարյան, Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան կազմով, շարունակվեց Ցոլակ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Ցոլակ Սիմոնյանը 27 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 34-104 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 19-ն անց 45-ի սահմաններում Ցոլակ Սիմոնյանը Վ. Արտաշատ գյուղի մսի վաճառակետի դիմաց մեքենան կայանելու հարցով վիճաբանել է նույն գյուղի բնակիչ Գրիգոր Ի.-ի հետ: Միջամտել են համագյուղացիներ Մհեր Բ.-ն ու Արման Հ.-ն: Վերջինս Գրիգորի ազգականն է: Վիճաբանությունն այդ պահին չի շարունակվել:

Ցոլակը պահանջել է, որ Գրիգորը գնա իր հետևից, ու իր «ՎԱԶ- 2121» մեքենայով ընթացել է Արտաշատ քաղաքի ուղղությամբ: Գրիգորը Մհերի հետ իր վարած «Միցուբիշի» մեքենայով գնացել է նրա հետևից, Արման Հ.-ն էլ իր «ՎԱԶ-2106»-ով հետևել է նրանց:

Հասնելով Բերդիկ գյուղի հատվածը՝ Ցոլակ Սիմոնյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է ճանապարհի աջ եզրին, իջել է մեքենայից: Դաշտամիջյան ճանապարհի սկզբնամասում նա շարունակել է վիճել այնտեղ հասած Գրիգորի հետ: Վիճաբանության ընթացքում Ցոլակը, ըստ մեղադրանքի, Գրիգորին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մեքենայի սրահի պահախցից նախապես վերցրած ծալովի դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին ու որովայնի ձախակողմյան հատվածին, պատճառել է կրծքավանդակի՝ մեկ, որովայնի երկու կտրած-ծակած, թափանցող, ձախ ուսագոտու շրջանի մեկ կտրած-ծակած, չթափանցող վնասվածքներ՝ կրծքային մկանի, կողաճառի, սրտապարկի, ձախ փորոքի առաջնային պատի միջանցիկ վնասումներով: Գրիգոր Ի.-ն հիվանդանոց տեղափոխվելուց րոպեներ անց մահացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, նույն միջադեպի ժամանակ  Ցոլակը   դանակով Գրիգորին հարվածներ  հասցնելուց հետո նկատել է դեպքի վայր հասած Արման Հ.-ին: Ցոլակն իր մոտ եղած դանակով, ըստ մեղադրանքի՝ սպանելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նաև Արման Հ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ դիտավորությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմանի հագի հաստ վերարկուն թուլացրել է հարվածի ուժը, նա կրծքավանդակի ձախ հատվածում ստացել է ծակած-կտրած, չթափանցող վնասվածք: Արմանին նոր հարվածներ հասցնել, ըստ մեղադրանքի, Ցոլակը չի հասցրել, որովհետև դեպքի վայրում գտնվող Մհեր Բ.-ն մեջքի կողմից ամուր բռնել է Ցոլակին ու թույլ չի տվել նոր հարվածներ հասցնել:

Արմանը Գրիգորին նստեցրել է մեքենա, տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց, իսկ Ցոլակ Սիմոնյանն իր մեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի: Որոշ ժամանակ անց բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ցոլակ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե Գրիգոր Ի.-ն եղել է իր համադասարանցին, իսկ Արման Հ.-ն իր համագյուղացին է, նրանց հետ ինքը եղել է նորմալ հարաբերությունների մեջ:

2017 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում ինքը գնացել է միս գնելու: Հասնելով մսի վաճառակետի մոտ՝ փորձել է մեքենան կայանել: Այնտեղ կանգնած էր իր համադասարանցի Գրիգորը և խոսում էր հեռախոսով: Քանի որ մեքենան կայանելու միակ տեղը մայթին Գրիգորի կանգնած տեղն էր, ինքը մեքենայի լույսերը թարթելով՝ նրան հասկացրել է, որ մի կողմ գնա: Գրիգորն ի պատասխան իրեն ձեռքով է արել: Դրանից հետո ինքը մոտ մեկ րոպե սպասել, տեսել է, որ իր պատճառով խցանում է առաջանում, մեքենայի ապակին իջեցրել ու Գրիգորին ասել է, որ մի կողմ գնա: Գրիգորը գնացել է, ինքը մեքենան կայանել ու իջել է: Գրիգորը վրդովված մոտեցել է իրեն ու վիճել է՝ ասելով. «Չես տեսնո՞ւմ՝ խոսում եմ, մեքենադ ուրիշ տեղ կանգնեցնեիր»: Այս ասելով՝ նա հարվածել է իր կրծքին, ինքն էլ նմանատիպ հարված է  հասցրել նրան:

Իրենց բաժանել են: Ինքը նստել է մեքենան ու լսել է, որ Գրիգորը հայհոյանք հնչեցրեց: Ինքը նմանատիպ պատասխան է տվել ու ասել է, թե հետո կխոսեն: Մեքենան վարել է Արտաշատի ուղղությամբ:

Արտաշատ մեկնելու նպատակը եղել է միս գնելը: Ինքը զանգել է մսի վաճառակետի մոտ ապրող իր ծանոթին, ասել է՝ սուրճ եփի, մինչև հինգ րոպեից կգամ:

Վերին Արտաշատի գազալցակայանի մոտ հասնելու ժամանակ ինքը նկատել է, որ իր հետևից եկող մեքենան լույսերով ազդանշան է տալիս: Մտածել է՝ ճամփա է ուզում, դանդաղեցրել է ընթացքը: Երբ մեքենան մոտեցել է, ինքը տեսել է, որ նրա մեջ Գրիգորն ու Մհերն են: Գրիգորն իրեն ձեռքով է արել՝ հասկացնելով, որ կանգնի: Բայց ինքը չի կանգնել, դեռ մոտ մեկ կիլոմետր էլ առաջ է ընթացել: Երբ նրանք հասել են իր մեքենային, ինքը կանգնեցրել է մեքենան, քանի որ ճանապարհը ցեխոտ ու քարքարոտ էր, իր ձեռքն էլ ավելի վաղ վնասված էր, իր համար դժվար էր մեքենան վարելը:

Գրիգորը մեքենայով կանգնել է իր մեքենայի դիմաց: Մհերն իջել է, իրեն ասել է՝ իջի: Ինքը մեքենայի պահախցիկից դանակ է վերցրել, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանվի, չծեծվի: Իջել է մեքենայից:  Մհերի հետ մի քիչ քայլել է դաշտամիջյան ճամփով, տեսել է՝ Գրիգորն իջնում է մեքենայից: Նա հանել է վերարկուն, ասել է. «Թաղելու եմ քեզ»: Արագ մոտեցել է, ինքը հետ-հետ է գնացել, գրպանից հանել է դանակն ու վախեցնելու համար գոռացել է. «Մեկդ մոտեցավ, խփելու եմ»: Ինքը մենակ էր, իր ձախ ձեռքը վնասված էր, եթե նրանք երկուսով հարձակվեին , ինքը չէր կարողանա պաշտպանվել:

Այդ պահին կանգնել է Արմանի մեքենան, վերջինս իջել է մեքենայից, վազելով մոտեցել է: Գրիգորն ու Մհերը հարձակվել են իր վրա: Ինքը փորձել է պաշտպանվել. գլուխը կախած՝ դանակը տարել-բերել է: Դա տևել է մոտ 30 վայրկյան: Հետո եկել են Արտակն ու Հակոբը: Արտակը Գրիգորին ու Մհերին է տարել մի կողմ, իսկ Հակոբը՝ իրեն: Այդ ժամանակ ինքը լսել է Հակոբի ասածը՝ «Ոնց՝ ծակելա՞»: Բայց Գրիգորը ոտքի վրա էր, ինքը չի մտածել, որ նրան լուրջ վնասվածք է հասցրել: Ինքը նստել է մեքենա, շարժվել է դեպի Վ. Արտաշատ: Կանգնել է գյուղամեջի խանութի մոտ, ծխախոտ ու երեք շիշ գարեջուր է գնել, դրել է մեքենայի մեջ: Զանգել է Հակոբին ու Գրիգորից է հարցրել, Հակոբն ասել է, թե Արմանի հետ հիվանդանոց են գնացել:  Հետո ինքը զանգել է Գրիգորի փեսային, ասել է, որ դանակը թափահարելու ժամանակ պատահական դիպել է Գրիգորին, կարող ա՞ բողոքեն: Նա ասել է՝ չեն բողոքի: Բայց որոշ ժամանակ անց իրեն զանգել ու ասել են, որ Գրիգորը մահացել է:

Ինքը շատ վատ վիճակի մեջ է ընկել, քանի որ չէր ցանկացել Գրիգորին լուրջ վնասվածք պատճառել: Գարեջրի շշերից մեկը բացել ու խմել է: Իրեն զանգել է հայրը, հարցրել է՝ որտե՞ղ է, ոստիկաններն արդեն իրենց տանն էին: Ինքն ասել է՝ հեսա կգամ: Ոստիկանության աշխատողը հեռախոսը վերցրել, ասել է՝ նույն տեղում սպասի, մենք կգանք: Ոստիկաններն իր հոր հետ եկել են, ինքն արդեն երկու շիշ գարեջուրը խմել էր, երրորդն էր խմում: Իրեն տարել են ոստիկանության բաժին…

Նախաքննական ցուցմունքում Ցոլակ Սիմոնյանը հայտնել է, որ մսի վաճառքի կետի մոտ միջադեպը տևել է մոտ մեկ րոպե: Գրիգորն իր հետևից հայհոյել է: Ինքը որոշել է հեռանալ Արտաշատ քաղաք, որ վիճաբանությունը չշարունակվի, հետո հանդիպեն, խոսեն: Բերդիկ գյուղի մոտ նկատել է, որ իր մեքենայի հետևից մի մեքենա լույսերով ազդանշան է տալիս, որ կանգնի: Կանգնել է ճամփեզրին: Գրիգորի մեքենան մոտեցել է: Եվս երեք մեքենա է մոտեցել… Ինքն ու Գրիգորը քաշքշել են իրար, ինքը մեքենայից վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Գրիգորին, նա էլ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մեջքին, ինքը վնասվածք չի ստացել: Ինքը ջղայնացած էր նրա հայհոյանքից: Ինքը դանակով Գրիգորին հարվածել է մի քանի անգամ՝ արագ-արագ, իրար հետևից, Գրիգորը գոռացել է, որ  հիվանդանոց տանեն: Ինքը չի զգացել՝ իրենց  ուրիշ մեկը մոտեցե՞լ է, թե՞ ոչ: Գրիգորին բաց է թողել ու վազել է  մեքենայի կողմը, նստել է մեքենա ու վարել է դեպի Երևան: Իրեն զանգել է հայրը, ասել է, որ ոստիկաններն իրենց տանն են: Ինքը հետ է դարձել, ճանապարհին ոստիկանները եկել ու իրեն տարել են բաժին:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Ցոլակ Սիմոնյանն ասել է, թե ինքը պաշտպանվել է, գլուխը կախ է թափահարել դանակը, քանի որ մեքենաների լույսերն աչքերին էին ընկնում…

Տուժող Արման Հ.-ն հայտնել է, որ մեքենայով գյուղի մսի վաճառակետի մոտով անցնելիս նկատել  է, որ Գրիգորն ու Ցոլակը իրար քաշքշում են: Ինքը մեքենան կայանել ու մոտեցել է: Մինչև իր  մոտենալը տղաներին բաժանել էին: Ինքը լսել է, որ Ցոլակը Գրիգորի ասել է՝ մեքենա նստի, քշի հետևիցս: Նա Գրիգորի հասցեին հայհոյանքներ է տվել, իրեն շատ ագրեսիվ էր պահում, հետո մեքենան քշել, գնացել է: Գրիգորն էլ մեքենան նստել ու գնացել է նրա հետևից: Գրիգորը չի հայհոյել, միայն ասել է՝ քշի, գալիս եմ: Ինքը նույնպես մեքենա է նստել ու գնացել է Գրիգորի հետևից: Բերդիկ գյուղի մոտ տեսել է կանգնած մեքենաները, տեսել է, որ Գրիգորն ու Ցոլակը քաշքշում են իրար: Մհերն ու երկու համագյուղացիներ փորձում էին նրանց բաժանել: Ինքը արագ մոտեցել է, նույնպես սկսել է բաժանել: Ցոլակը նկատել է իրեն ու ասել է՝ գնա մի կողմ, հեսա քեզ էլ եմ խփելու: Այդ պահին ինքը կրծքավանդակի ձախ մասում հարված է  զգացել, բայց ուշադրություն չի դարձրել՝ մտածել է՝ ձեռքով հարվածեց: Շարունակել է բաժանել, նկատել է, որ Գրիգորը բռնել է կուրծքը, որն արյունոտ էր: Ինքը օգնել է նրան՝ նստեցրել է մեքենա, որ տանի հիվանդանոց: Այդ ժամանակ Մհերը բռնել էր Ցոլակին, իսկ վերջինս  գոռում էր՝ թողեք, պտի խփեմ դրան, սպանելու եմ… Այդ ժամանակ ինքը շրջվել ու Ցոլակի աջ ձեռքին դանակի շեղբ է նկատել, բայց ուշադրություն չի դարձրել, Գրիգորին տեղափոխել է հիվանդանոց: Այնտեղ է զգացել, որ ինքն էլ է դանակի հարվածից վնասվածք ստացել, բայց հագի վերարկուն հաստ էր, դանակը խոր չի մտել…

Դատարանը հաստատված է գնահատել Ցոլակ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը:

Ցոլակ Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության և սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 34-104 հոդվածի 1-ին մասերով, և վերջին հաշվով դատապարտվել է 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 30-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Գևորգյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված բողոքը, պաշտպանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է չպատճառաբանված, անհիմն դատական ակտ: Այն ենթակա է բեկանման:

Պաշտպանի պնդմամբ՝ դեպքի պահին իր պաշտպանյալը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ամենաշատը՝ նրա արարքը կարող էր որակվել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով:

Ըստ պաշտպանի՝ Ցոլակ Սիմոնյանի կյանքի և առողջության նկատմամբ մութ դաշտում կատարվել է ոտնձգություն մի քանի հոգու կողմից: Ցոլակ Սիմոնյանն իրավունք ուներ պաշտպանելու իր կյանքը, և նա պաշտպանվել է: Պաշտպանն ընդգծեց՝ Ցոլակ Սիմոնյանը ոչ թե սպանության նպատակով, ուղղորդված հարվածներ է հասցրել տուժողին, այլ «գլուխը կախ՝ դանակը թափահարել է», դանակը, ըստ պաշտպանի, պատահաբար է դիպել Գրիգորի կենսական կարևոր օրգաններին: Պաշտպանը նշեց՝ տուժողի մարմնին առկա են եղել  նաև քերծվածքներ, որոնք հաստատում են, որ Ցոլակ Սիմոնյանը դանակը պատահական թափահարել է, ու դանակը դիպել է տուժողի մարմնի տարբեր մասերին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Գրիգորյանը հիշեցրեց, որ Գրիգորը սրտի շրջանում ստացել է չորս ծանր վնասվածք, ի՞նչ պատահականության մասին կարող է խոսք լինել:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մնաց իր տեսակետին՝ նույնիսկ սրտին հասցված չորս հարվածները կարող են պատահականության ու դանակը թափահարելու արդյունք լինել:

Ցոլակը նախկինում լարված հարաբերությունների մեջ չի եղել իր համադասարանցու հետ, նա գործի քննության ընթացքում չի ասել, բայց իրեն՝ պաշտպանին, հայտնել է, որ Գրիգորը վիրավորական արտահայտություններ է արել իր հասցեին՝ նվաստացուցիչ արտահայտություններ: Ցոլակը, ըստ պաշտպանի, հասարակ հողագործ տղա է, տուժողն ավելի ապահովված ընտանիքից էր, նա արհամարհական տոնով Ցոլակին ասել է՝ արդեն էդքան կա՞ս, որ մեքենա ես քշում…

Երբ դաշտում իջել են մեքենաներից, տուժողը հանել է վերարկուն, այսինքն՝  պատրաստ է եղել հարձակման, նա սպառնացել է, որ դաշտում «թաղելու է» Ցոլակին: Պաշտպանը տարակուսեց՝ ուրիշ ի՞նչ էր մնում Ցոլակին, եթե ոչ՝ դիմել ինքնապաշտպանության…

Պաշտպանն ընդգծեց՝ նախաքննության ընթացքում ինքը հանդես է եկել տարբեր միջնորդություններով, բայց քննիչը մերժել է, նա քննությունը վարել է կողմնակալ կերպով: Ի սկզբանե՝ գործ է հարուցել դիտավորյալ սպանության համար՝ առանց ստուգելու դեպքի հանգամանքները, այսինքն՝ ունեցել է կանխակալ վերաբերմունք: Չեն դատակոչվել ամբաստանյալի օգտին ցուցմունքներ տված վկաներ, իր միջնորդությամբ՝ այդ վկաներին դատարանը հրավիրել ու հարցաքննել է, բայց նույն դատարանը գնահատման չի ենթարկել վկաների ցուցմունքները, կայացրել է անհիմն դատական ակտ: Վկաներից մի քանիսը՝ Ցոլակի հայրը, եղբայրը, ընկերը նշել են՝ Ցոլակն իրենց ասել է՝ մի քանի հոգով թափել էին վրես, դանակը թափահարել եմ, որ պաշտպանվեմ, բայց ոնց որ դանակը մի թեթև դիպել է Գրիգորին…

Ըստ պաշտպանի՝ դատարանը դիտավորյալ սպանության մեղադրանքը պիտի վերաորակեր որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության  սահմանազանցումով կատարված արարք՝ դրանից հետևող հետագա մոտեցումով՝ պատժից ազատելով ամբաստանյալին:

Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալը դեպքի պահին ալկոհոլ օգտագործած վիճակում չի եղել, նա իր հետևից եկած ոստիկաններին ասել է, որ գարեջուրը խմել է դեպքից հետո, երբ իմացել է Գրիգորի մահվան մասին ու եղել է ուժեղ սթրեսի մեջ: Մինչդեռ դատարանը դա հաշվի է առել որպես Ցոլակ Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք: Դրա փոխարեն՝ դատարանը որպես Ցոլակի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ պիտի հաշվի առներ տուժողի հակաօրինական վարքագիծը՝ չէ՞ որ իր պաշտպանյալը պնդել է՝ ինքը մենակ էր, տուժողը՝ ընկերների ու բարեկամի հետ, նրանք մութ դաշտում հարձակվել են իր վրա…

Պաշտպանն ակնհայտորեն չհիմնավորված համարեց սպանության փորձի մեղադրանքը՝ նշելով, թե գործի քննությամբ չի հաստատվել, որ Ցոլակը Արման Հ.-ին հարվածել է սպանելու ուղղակի դիտավորությամբ, Արմանին ևս դանակը դիպել է պատահաբար, երբ Ցոլակը գլուխը կախ թափահարում էր այն, որ պաշտպանվի: Այդ մեղադրանքում Ցոլակ Սիմոնյանը պիտի արդարացվի՝ նրա գործողություններում սպանության փորձի հանցակազմ չի եղել:

Ամբաստանյալ Ցոլակ Սիմոնյանը ամբողջությամբ միացավ պաշտպանի բերած բողոքին, նշեց, որ Գրիգորին սպանելու դիտավորություն չի ունեցել, բայց իր կյանքի համար վախեցել ու դանակը թափահարել է: Ինքը դեպքից հետո զանգել է Գրիգորի փեսային, խնդրել է, որ չբողոքեն՝ մտածելով, թե դանակը մի թեթև դիպած կլինի Գրիգորին, լուրջ վնասվածք չի հասցրել: Եթե հարվածները սպանելու դիտավորությամբ  հասցրած լիներ, չէր զանգի Գրիգորի փեսային, չէր խոսի հաշտության մասին:

Դատարանը հարցրեց՝ Գրիգորի հետ քանի՞ տարի է սովորել դպրոցում: Ամբաստանյալն ասաց՝ 10: Դատարանը հարցրեց՝ դանակով համադասարանցուն հարվածելու պահին տասնամյա դպրոցական տարիներից ոչ մի լավ պահ չհիշե՞ց, մի՞թե իրոք կարծում էր, որ տուժողը՝ համադասարանցին, նրա կյանքին սպառնում է: Եթե այդպես լիներ՝ ամբաստանյալը վնասվածքներ ստացած կլիներ, բայց նրա մարմնին միայն քերծվածքներ են եղել, կյանքի նկատմամբ մի՞թե ոտնձգություն է եղել:

Ամբաստանյալը պնդեց, որ ինքը մութ դաշտում մի քանի հոգու հարձակումը գնահատել է որպես իրական սպառնալիք, դանակն էլ մեքենայից վերցրել էր, որ պաշտպանվի, իրեն չվնասեն…

Պաշտպանի ու ամբաստանյալի ամբողջ ելույթի ընթացքում տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գրիգորի հայրը, ծանր ապրումներ էր ունենում, որն արտահայտում էր դիմախաղով ու հոգոցներով:

Բերված վերաքննիչ բողոքի դեմ առարկությունները տուժող և մեղադրող կողմերը կներկայացնեն հաջորդ նիստին՝ մարտի 19-ին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում