Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Ինձ համար այս թատրոնն ընդունելի չէ. Սեյրան Օհանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

– Պարոն Օհանյան, Ձեզ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար։ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Ի՞նչ կարծիք ունեք առաջադրված մեղադրանքի հետ կապված։

Խոսքը «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ օտարման մասին է։ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ն փոխանցվել է ՊՆ 2002-ին կառավարության որոշմամբ։ Որոշման մեջ նաև նշվել է, որ էներգետիկայի նախարարությունը ամբողջ գույքի և կառավարման գնահատում պետք է անի։ Այնուհետև 2010 թվականին որոշում է ընդունվել այն օտարելու։ Նախաձեռնությունը մերը չի եղել, և ո՛չ ես, ո՛չ ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չենք ունեցել։ Եվ ընդունելու ժամանակ ես այստեղ չեմ եղել, այդ ժամանակ ես եղել եմ Արցախի պաշտպանության նախարարը, ո՛չ էլ օտարման ժամանակ։ Նախաձեռնությունը եղել է կառավարության և էներգետիկայի նախարարության կողմից։ Ֆորմալ առումով, կառավարության նիստին կառավարության որոշումը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալը։ Ես տեղում չեմ եղել հարգելի պատճառով։ Մնացած բոլոր ընթացակարգերն իրականացրել է մասնագիտական գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը։ Նկատի ունեմ այն, որ «Ձորա ՀԷԿ»-ի օգտագործման արդյունավետության գնահատականը, օտարման անհրաժեշտությունը, նրա զարգացման հեռանկարը, նրա տեղը և դերը մեր էներգետիկ համակարգում իրենք են բանակցություններ տարել գնորդի հետ, որին ես կյանքում չեմ տեսել և չեմ էլ իմանում՝ ովքեր են, և իրենք են որոշել գինը՝ 3,600,000,000 ՀՀ դրամ, այսինքն՝ տասը միլիոն դոլար։ Եվ կառավարության նիստին ամբողջ փաթեթը փոխանցվել է ՊՆ-ին, և ՊՆ-ի կողմից արդեն ներկայացվել նիստին։ Կառավարության նիստում ներկայացվող հարցերը ընդգրկվում են կառավարության ղեկավարության և աշխատակազմի կողմից, եթե այնտեղ խնդիրներ են լինում, հետ են վերադարձնում՝ կապված փաթեթի ամբողջության և այլնի հետ, գումարած դրան՝ կառավարության նիստին ներկայացվող հարցն անցնում է և՛ գերատեսչությունների միջև համաձայնեցումով, և՛ պետության այլ կառույցների, նախագահականում, իրավապահ ոլորտն է նայում, արդարադատության նախարարությունն է նայում։ Եվ այդ ամենը համաձայնեցնելուց հետո կառավարության որոշման մեջ նշված է եղել՝ պաշտպանության նախարարին օտարել և օտարման պայմանագիր կնքել։ Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Ավելին՝ այս ամենը իրականացվել է 2010-ի դեկտեմբերին։

– Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

– Եկել է մեզ մոտ, ես տեղում չեմ եղել, ասել եմ՝ ուղարկեք կառավարության աշխատակազմ։ Ավելին՝ այս տասը տարիների ընթացքում բազմաթիվ ստուգումներ են եղել, եթե ինչ-որ խնդիր լիներ, այս տասը տարիների ընթացքում վաղուց բացահայտել էին և ասել, որ ինչ-որ սխալ բան է կատարվել։ Ես չեմ գտնում, որ այդտեղ հանցագործություն է կատարվել, առավել ևս, որ այսօրվա իրենց ասելով՝ փորձագիտական խմբի գնահատականի մեջ գրված է, որ 2010 թվականին գինը կարող էր լինել 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով։ Այստեղ ասեք՝ իմ մեղքը ո՞րն է, ես մեղադրանքը չեմ ընդունում։ Նախաձեռնությունն իմը չի եղել, և այսօրվա իրավապահ մարմինները և ՀՔԾ-ն ճանաչում են և՛ գնորդին, և՛ ովքեր են այդ գնորդների ղեկավարները, ում են նրանք այնուհետև վերավաճառել, այնուհետև ովքեր են նորից վերավաճառել և այսօր ում կառավարման ներքո է գտնվում։ Եթե ուզում են բացահայտել, թող գնան ամբողջ ճանապարհով անցնեն և բացահայտեն։ Ես այստեղ որևէ մեղք չունեմ և մեղադրանքը չեմ ընդունում։ Ինձ համար այս իրականության մեջ ընդունելի չէ այս թատրոնը, Օհանյան Սեյրանին մեղադրանք առաջադրեցին։ Համենայնդեպս, ես գտնում եմ, որ հայրենիքի համար ինչ-որ ծառայություն կատարել եմ, և այդ ծառայության դիմաց այսպիսի թատերականացված տեղեկատվություն տարածելն ինձ համար անընդունելի է։

– Թատրոն ո՞ւմ կողմից, իշխանությունների, իրավապահ համակարգի՞, ո՞ւմ եք մեղադրում։

– Առաջին հերթին ես մեղադրում եմ ՀՔԾ-ին, որը պետք է նախաքննական գաղտնիությունը պահպանի։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե փորձում են ճնշմամբ, վախի մթնոլորտով ինչ-որ բաներ ինձնից կորզել, որոնց մասին որևէ տեղեկություն չունեմ։ Իսկ իմ անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ ես այն մարդը չեմ, որ վախեցած լինեմ։ Իրենք պետք է հասկանա, որ դա կառավարության որոշումն է, և կառավարության անդամները բոլորը ենթարկվում են կառավարության որոշման կատարմանը և չեմ կարծում, որ այսօր կառավարությունում նախարարներն են որոշումներ ընդունում։ Կառավարության ղեկավարը ստորագրում է այդ որոշումները, դրանք անցնում են ընթացակարգեր և եթե այդ որոշումները անթույլատրելի են, դրանք չեն ստորագրվում։ Եվ եթե այն ժամանակ կառավարության ղեկավարը ստորագրել է, և այդ համաձայնեցումներն անցել են, դա նշանակում է, որ թույլատրելի է եղել վաճառման։ Ես ո՞վ էի այն ժամանակ, որ ինքնուրույն որոշում ընդունեի։

– Պարոն Օհանյան, այսօր իշխանությունն ասում է, որ նախորդ իշխանության ժամանակ էին կեղծ մեղադրանքներ առաջադրվում, մարդկանց քաղբանտարկյալ էին դարձնում, այսօր Հայաստանի իրողությունն այլ է։ Այսօր հանիրավի որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում։

– Ես չգիտեմ՝ իրենք ինչ են անում, ես այդ մեղադրանքը չեմ ընդունում, ես կհասնեմ նրան, կապացուցեմ, որ ես այստեղ մեղք չունեմ։ Որևէ մեկին ինչ-որ բան ասեմ, քաղաքական ինչ-որ հայտարարություն անեմ, բայց իրականությունն այլ է, մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, մեկի հետ ինչ-որ մի բան է լինում, սկսվում են հարձակումներ նրանց նկատմամբ։ Ես ինձ համար եմ պատասխան տալիս, ես այդ մեղադրանքը չեմ ընդունում, իսկ թե իրենք ինչ են անում, ինձ չի հետաքրքրում։

– Դժգոհում եք դատաիրավական համակարգի՞ց։

– Ես ՀՔԾ-ից եմ դժգոհ։ ՀՔԾ-ից դժգոհ եմ դեռ մարտի մեկի՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ պետի հանրաճանաչ խոսակցությունից, երբ ԱԱԾ-ն ասում է՝ դու Սեյրանին ձերբակալի, իսկ նա էլ ասում է՝ Սեյրանի կատարածը այնպիսի այլանդակություն է, որ երբ ինքը ելույթ է ունենում մարտի երկուսի առավոտյան (նույնիսկ իրար մեջ խոսակցության ընթացքում փողոցային այնպիսի տոնով են խոսում), դրանք որ դուք հավաքեք, իր բառերն եմ ասում, իսկ ես ասել եմ այն խնդիրը, որը կատարում է ՊՆ-ն արտակարգ դրության՝ մեզ վերապահված խնդրով, իմ հայտարարությունը ԶՈւ-ին և ժողովրդին, առավելապես մեր մարտական ընկերներին, այնտեղ ոչ մի ճնշում չկա, ես ասում եմ այն, ինչ ԶՈւ-ին է վերաբերում։

– Նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընդդիմադիր բևեռում էիք, ՕՐՕ դաշինքով։ Հիմա Ձեզ տեսնո՞ւմ եք ընդդիմադիր բևեռում։

– Քաղաքական հայտ էի ներկայացրել դեռևս 2016-ին, այսինքն՝ այսօրվա իշխանություններից ավելի շուտ էի մերժել այն բոլոր բացասականը, որոնք կային իշխանական և քաղաքական համակարգում։ Հեղափոխության ընթացքում ես կարևորել եմ փոփոխությունները, առանց որոնց չի լինի երկրում զարգացում։ Իսկ հիմա, երբ կլինեմ քաղաքական դաշտում, դա ես որոշում կընդունեմ, ես հիմա ընկել եմ այս հարձակումների հորձանուտում։

– Քոչարյանը քաղաքական հայտ է ներկայացնում, կուսակցություն են հիմնելու, հնարավո՞ր է՝ միանաք նրան, թե՞ բացառում եք։

– Ես Քոչարյանին իրավական առումով, այն վիճակում, որում ինքը գտնվում է, աջակցել եմ և ասել, որ ինձ համար անընդունելի է, երբ հանրապետության երկրորդ նախագահը, որը 30 տարվա պատմության ընթացքում բավականին մեծ ներդրում ունի, կարողացել է Արցախում հասնել հաջողությունների, և Արցախի հաղթանակները մեծամասամբ նաև իր և իր թիմի հետ են կապված, ՀՀ-ում ինքն ունեցել է նաև իր ղեկավարման տարիներին մեծ հաջողություններ, կարող եմ ասել, որ կազմակերպչական պետական կառավարման համակարգում առավելապես մենք հաջողությունների ենք հասել հենց իր ժամանակահատվածում, և մենք չենք կարող անտեսել բոլոր երեք նախագահների կատարածն էլ 30 տարվա մեր պատմությունը կերտելու համար, որովհետև նրանց կերտած պատմության հենքի վրա է, որ այսօրվա իշխանությունները կարողանում են իրենց ղեկավարման ժամանակահատվածում բարեփոխումներ անել, ավելի խորամուխ լինել։ Անկասկած, բոլորի ղեկավարման ընթացքում նաև եղել են թերություններ։ Ի՞նչ է, այսօրվա կառավարման համակարգում թերություններ չկա՞ն, բազմաթիվ թերություններ կան։ Եթե Մարտի 1-ի գործը այսօր կա, և մանավանդ հանրապետության երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, չի խուսափել, ինքնակամ ներկայացրել է, կարելի է խափանման միջոցը փոխել, և այդ գործը նորից առաջ տանել, ես դրա կողմնակիցն եմ, այսինքն՝ խափանման միջոցի փոխման կողմնակից եմ և այս հարցում իրեն աջակցում եմ, իսկ քաղաքական առումով, կներեք, ես առայժմ որևէ նպատակ չունեմ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում