Wednesday, 08 05 2024
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ

Սարգսյանը պետք է մեկներ Լիսաբոն

Նեղացածի կեցվածք ընդունելը և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելը Հայաստանին դիվանագիտական որևէ շահ չի բերելու: Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները նախ պետք է անեին հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումը տեղ չունենար, բայց եթե անգամ անզոր են եղել, ապա Սերժ Սարգսյանը չպետք է հրաժարվեր, այլ մեկներ Պորտուգալիայի մայրաքաղաք և օգտագործեր այդ բարձր ամբիոնը` բարձրացնելու Հայաստանին հուզող հարցերը, ինչպես արեցին մեր երկու հարևանները:
Գագաթնաժողովի Հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման համար առաջարկվել է ընդհանրական ձևակերպում, այն է` տարածքային ամբողջականության հարգում, և դրա կողքին չի հիշատակվել ազգերի ինքնորոշման իրավունքը. «Հարավային Կովկասում և Մոլդովայում պահպանվող երկարատև տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են ՆԱՏՕ-ի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ: Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը ու նաև շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները»։
Նման կամ դրան մոտ՝ Հայաստանի ու ԼՂ-ի համար անընդունելի ձևակերպումներ նախկինում էլ են տեղ գտել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փաստաթղթերում: Ահա այդ իրողությունը հաշվի առնելով էլ` պետք էր փորձել գոնե մեղմացնել փաստաթղթի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում էր հակամարտություններին: Փոխարենը, ավելի քան երկու տարի Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները թմբկահարում էին և ամենամեծ ձեռքբերում համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչեցվող այն տեսակետը, որ լուծման ճանապարհին հավասարապես կարևորվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքները` տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ինքնորոշման հարգում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում:
ՆԱՏՕ-ն Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը չէ և ոչ էլ ՎՈՒԱՄ-ը, որ նրանց կողմից ղարաբաղյան հարցով ընդունված որոշումներին Հայաստանի իշխանությունները անտարբերությամբ մոտենային: ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ երկու պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն են ներկայացնում: Մյուս եռանախագահող երկիրը` Ռուսաստանը, նախագահի մակարդակով ներկա էր Լիսաբոնի գագաթնաժողովին: Հայ դիվանագետները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պիտի հենց Լիսաբոնում դռներ ծեծեին ու անքուն գիշերներ անցկացնեին: Ու եթե բոյկոտը վերջին փամփուշտն էր, ապա դա պիտի արձակվեր հենց Լիսաբոնում, այլ ոչ թե Երևանում:
Դիվանագիտության հարցում պետությունները կարող են հայտնվել ծանր իրավիճակներում: Բայց քանի դեռ ընդունված փաստաթղթերը գետնի վրա չեն իրականացվում, վիճակն անհուսալի չէ: ՆԱՏՕ-ի փաստաթղթով ոչ մեկը Լեռնային Ղարաբաղին չի տիրանալու: Սակայն ժամանակն է, որ Հայաստանը ընդունի թույլ տված սխալները և փորձի գտնելու լուծումներ, այլ ոչ թե ամեն մի ձախողում թաքցնելու նպատակով գործի դնի ներքին քարոզչությունը:
ՆԱՏՕ-ն եվրատլանտյան կարևորագույն և հզորագույն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որն առաջին անգամ չէ ղարաբաղյան հակամարտությունը շոշափող և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար նման մակարդակով անընդունելի փաստաթուղթ ընդունում: Այդպիսի փաստաթղթի ընդունումը կարող է ուղենշային դառնալ եվրատլանտյան այլ կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի համար, որի հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովին մեկ շաբաթ ժամանակ է մնացել: Վտանգ կա, որ Լիսաբոնում ընդունված փաստաթղթի նման անընդունելի մեկ այլ փաստաթուղթ ընդունվի արդեն ԵԱՀԿ պետությունների ղեկավարների մակարդակով: Անշուշտ, Հայաստանն այդ դեպքում կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը: Բայց պետք է փորձել ամեն ինչ անել, որ բանը վետոյին չհասնի: Ամեն մի վետո ունի իր գինը: Երբեք ուշ չէ, եթե, անշուշտ, կա վտանգի գիտակցություն, պատասխանատվության զգացում և սխալներն ընդունելու համարձակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում