Friday, 03 05 2024
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է

Ո՞ւմ աչքերը կարող են փակել. զինվորի բաժին գողացողն ու քառօրյա պատերազմ մատուցողը չի կարող խոսել Արցախի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Դուք հայտարարել եք, որ «այո»-ի կողմնակից եք և աջակցելու եք իշխանություններին սպասվող հանրաքվեի հարցում։ Ի՞նչ հնարավորություններ ունի «ոչ»-ը, արդյոք բոյկոտելու կոչերն իրենց արդյունքը կտա՞ն։

– Բոյկոտի կոչ ասողներին քանի՞ լսող կլինի։ Նրանք, ովքեր այս իշխանափոխությունից հետո  լուսանցքում են մնացել, մի բանով պետք է զբաղվեն։ Ինձ թվում է՝ խնդիր չի լինի, ժողովուրդն իշխանության կողքին կանգնած է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա միայն Սահմանադրական դատարանի խնդիր չէ, այլ  գործող իշխանություններին տրվող վստահության քվե է։ Ժողովուրդը գիտի, որ նախկինների վերադարձը կործանարար կլինի։ Հասարակությունը խոհեմ կգտնվի և միանշանակ «այո» կքվեարկի։ Մենք դաշինքով որոշում ունենք, մասնակցելու ենք քարոզարշավին։ Կռված տղերքը կողմ են, որ նախկին բանդան հետ չգա, իսկ «այո»-ն նրանց համար վերադարձի ճանապարհը կփակի։

– Այսինքն՝ ակտիվ քարոզարշավ եք նաև անելու։

– Միանշանակ, ժողովրդին կոչ ենք անելու, որ իշխանության կողքին կանգնի մինչև վերջ։

– Կա կարծիք նաև, որ որոշակիորեն իջել է իշխանությունների վարկանիշը, և որ դժվար կլինի մասնակցություն ապահովել։ Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։

– Մեր ժողովուրդը ժամանակին այնքան է հուսալքվել, այնքան դժվարությունների միջով անցել, որ այս  իշխանությունների որոշակի դանդաղկոտությունը չի կարող նրա համար խոչընդոտ լինել։ Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ ավելի արագ արվեր, բայց գիտակից հայը չի կարող մոռանալ, թե ինչի միջով է անցել։ Եվս մեկ անգամ վստահության քվե տալով իշխանության եկած ուժին՝ մենք կպարտավորեցնենք հենց իշխանություններին ավելի ռադիկալ քայլերի գնալ, ավելի արդյունավետ իրականացնել իր ծրագրերը։ Կոչ եմ անում բոլոր առողջ ուժերին ներգրավվել պրոցեսներին, մտնել այդ ծանրության տակ։ Գործով պետք է կարողանանք այդ իրավիճակից դուրս բերել երկիրը։ Կաշառակերներն արդեն վախենում են, գողերը սսկվել են՝ սկսած ճանապարհային ոստիկաններից,  տանիք ունեցողներից, բոլորը իրենց տեղը գիտեն արդեն։ Մենք միշտ էլ ասել ենք՝ կախարդական փայտիկն այն է, որ երկրի առաջին դեմքը կաշառակեր չլինի։ Հիմա մենք դա արդեն ունենք, ուստի պետք է իշխանություններին մեր  «այո»-ով պարտավորեցնենք, որ վստահ քայլերով իրականացնի ժողովրդին խոստացած ծրագիրը։

– Ինչքանո՞վ իշխանություններին կօգնեն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դատավարությունները, որոնք այս փուլում ընթանում են։

Այդ դատավարությունները ժողովրդի մեջ վստահություն վերականգնեցին, որ իշխանությունը հետևողական է իր տված խոստումներին։ Գործող իշխանություններին ոչ մի բան չի կաշկանդում պատասխանատվության ենթարկելու այս երկիրը կեղեքողներին, թալանողներին։ Նրանք բոլորը պետք է պատասխան տան։

– Սերժ Սարգսյանը, օրինակ, մեղադրվում է հափշտակության մեջ, բայց խոսում է Արցախից, ինչո՞ւ։

– Ի՞նչ պետք է ուրիշ ասի։ Զինվորից գողացած ուժը խոսում է Արցախի պաշտպանությունից։ Մարդիկ պատրաստվում էին շրջաններ վերադարձնել ոչ մի բանի դիմաց, այդ իշխանությունն այս ժողովրդին քառօրյա պատերազմ է մատուցել, 80-ականների զենքով զինվոր պահած իշխանությունը խոսում է Արցախի  պաշտպանությունից։ Մենք տեսանք, թե այս կարճ ժամանակահատվածում ինչ պատշաճ ուշադրություն դարձրին բանակին այս իշխանությունները։ Զինվորի բաժին գողացողը չի կարող բանակի կամ Արցախի մասին խոսել։ Թող գնան տեսնեն, թե ազատագրված տարածքների բնակեցումն ինչ վիճակի էին հասցրել, ո՞ւմ աչքերը կարող են փակել, ամոթ է, որ նման բան են խոսում։ Համոզված եմ, որ մեր հասարակության 90 տոկոսը տեղյակ է եղել ու կրել այդ զրկանքներն իր վրա։ Ոչ ոքի խաբել չեն կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում