Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Վաշինգթոնում քննարկվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վաշինգթոնում վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության ու անվտանգության հարցերով աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։

Երկու ժամ տևած այդ հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Խոսքը պաշտպանական ոլորտի վերափոխման, պաշտպանունակության, ռազմական կրթության և ռազմական դոկտրինի զարգացման մասին է։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Վրացական կողմը ներկայացրել են փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն, ՆԳՆ-ի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեն։

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։

Վրացական պատվիրակության ղեկավար Կապանաձեի խոսքերով՝ երկխոսության ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է այն վտանգներին (ահաբեկչություն), որոնք ամեն օր սպառնում են Վրաստանին։

Հիշեցնենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Իսկ Ռազմավարական գործընկերության մասին խարտիան Վաշինգթոնում ստորագրվել է 2009 թվականի հունվարի 9-ին։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է տվյալ ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, իսկ վրացական կողմից՝ Գրիգոլ Վաշաձեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում