Friday, 03 05 2024
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

Փաշինյանը՝ դժվար ընտրության առաջ. Մանրամասներ Գերմանիա կատարած այցից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, և գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու հանրաքվեի անցկացմանը վերաբերող տարբեր հարցեր։

Ըստ տեղեկությունների՝ զրույցները հիմնականում անցել են միօրինակ. Փաշինյանին սկզբում հաջողվել է իր խարիզմայի հաշվին, ինչպես նաև «հակակոռուպցիոն բացահայտումների» մասին պատումներով հիմնավորել հանրաքվեի անհրաժեշտության թեզը, սակայն խոսակցությունների երկրորդ փուլում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին հարցրել են՝ եթե նախաձեռնությունն այդքան լավն է ու չունի իրավական խնդիրներ, ապա ինչո՞ւ չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, որպեսզի առկա բոլոր անհանգստություններն ու կասկածները փարատվեն։ Այս պնդումներին ի պատասխան, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը տվել է անորոշ պատասխաններ:

Ի դեպ, պատահական չէին նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերից վարչապետի կողմից արված հայտարարությունները. չնայած Փաշինյանը փաստացի խուսափեց ուղիղ պատասխանից և դեռ մի բան էլ ինչ-որ հարցերի պատասխան ակնկալեց Վենետիկի հանձնաժողովից, սակայն ըստ էության չբացառեց Վենետիկի հանձնաժողով դիմելու հավանականությունը։

Մեզ հետ զրույցում մասնագետները նշում են, որ ներկայումս Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ եթե դիմի Վենետիկի հանձնաժողովին, կարող է բախվել հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն կպահպանի եվրոպացիներին տված իր խոստումը, եթե չդիմի, ապա կապահովի հանրաքվեի անցկացումը, բայց միջազգային արենայում վարկանիշային առումով կտրուկ անկում կգրանցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում