Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

ՍԱՏՄ-ն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կազմակերպելու է վերապատրաստման դասընթացներ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանն ու խորհրդական Արթուր Շատվորյանն փետրվարի 12-ին հանդիպել են Հայաստանում այս պահին գործող և կառուցման փուլում գտնվող սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում, հանրապետությունում գործող սպանդանոցների ավելացմանը զուգահեռ, անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ևս մեկ անգամ կներկայացվեն սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի բոլոր մանրամասները, համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգը, իսկ մասնակիցներին կտրվեն վկայականներ:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը շեշտել է, որ վերահսկողությունը սպանդանոցներում կատարվող անասնաբուժասանիտարական փորձաքննությունների հանդեպ խիստ է լինելու, ու ներկայացրել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել սպանդանոցների անբարեխիղճ գործունեությունը, մասնավորապես, անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի կեղծումը: Գարիկ Սարոյանը հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից, քանի որ նման խախտման փաստի հաստատման դեպքում կարգազանցին սպառնում է քրեական պատասխանատվություն:

Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ տեսուչները, որոնք պարբերաբար շրջայցեր են կատարում մսի և ենթամթերքի իրացման ցանցում, ներկայացրել են հայտնաբերված խնդիրները՝ կապված հատկապես 5-րդ ձևի փաստաթղթի լրացման հետ:

Կողմերը քննարկել են տարբեր առաջարկներ՝ գործընթացն առավել հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով:

Տեսչական մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ցանկացած խնդրի կամ անհասկանալի իրավիճակի դեպքում իրենք պատրաստ են օգնել խորհրդատվությամբ, ուղղորդել՝ պահպանելու քայլերի ճիշտ հերթականությունը, և տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն, հատկապես որ սպանդանոցների ավելացման հետ կփոխվեն նաև օրակարգային հարցերն ու առաջացող խնդիրները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում