Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

Ազդարարվեց բանտային առողջապահության և պրոբացիայի զարգացման երկրորդ փուլի ծրագրերի մեկնարկը

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի իշխանություններին ազատազրկված անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև կբարելավի Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործառնական շրջանակներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման միջոցով։

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գործընկերներին աջակցության համար և նշել, որ այս ծրագրերը բանտային բժշկությունը և պրոբացիայի ինստիտուտը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու արդյունավետ գործիքներից մեկն են և կենտրոնացված են այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։

Փոխնախարարը գոհունակությամբ է նշել, որ այս ոլորտներում իրականացված ծրագրերի առաջին փուլի ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, պրոբացիայի ինստիտուտի ներդրմանն ու Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: «Հայաստանն այսօր հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Հենց դա է պատճառը, որ օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման համատեքստում կառավարության ծրագրում թիրախավորվել են նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող անձինք։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք պետության հսկողության ներքո են, ուստի պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ոչ միայն նրանց վերասոցիալականացման, այլ նաև նրանց հիմնական իրավունքների երաշխավորման հարցում»,- շեշտել է Սրբուհի Գալյանը:

Այնուհետև մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում