Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Առաջարկում ենք ավելացնել խնամակալության նպաստ հասկացությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում շահառուների թիվը բավականին մեծ էր. «Մի քանի միլիարդի մասին էր խոսքը: Շահառուների թիվը կրճատեցինք մինչև 433 և թողեցինք ամենախոցելի խումբը՝ խնամքի կարիք ունեցող մինչև 14 տարեկան երեխաների մասին է խոսքը, ովքեր զուրկ են ծնողական խնամքից և ունեն հոգեկան խնդիրներ»:
Նրա խոսքով՝ առաջարկվում է խնամակալներին 26.500 դրամ հատկացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































